Թիվ 8 ավտոբուսում 55-ամյա Հայկազը անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի եւ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները երեկ՝ ապրիլի 25–ին, անառակաբարո գործողություններ կատարելու պահին բերման են ենթարկել մի տղամարդու։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Մյասնիկյան պողոտայից, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 55-ամյա Հայկազ Պ.-ին:

Պարզվել է, որ վերջինս նշված ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա Հ. Ա.-ի նկատմամբ, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դպրոցականի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած Հայկազ Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։

(Visited 75 times, 1 visits today)