«Հե՜յ Հայաստան, բացի ՛ր արխիվներդ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, հայտնում է Ermenihaber-ը:

Картинки по запросу էնվեր փաշա ՋԵՄԱԼ ՓԱՇԱ ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ

Էրդողանը մեղադրել է այն երկրներին, որոնք «Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս»:

Картинки по запросу ցեղասպանության նկարներ

Հայտարարել է, որ այդ երկրներն արյունոտ անցյալ ունեն: Նրա պնդմամբ՝ վերջին դարերում մարդկության դեմ իրականացված մեծ ջարդերի պատասխանատուները հենց նրանք են:

Այդ համատեքստում Էրդողանը մասնավորապես շեշտել է.
«Խաչակրաց արշավանքների ժամանակ 4 միլիոն մարդու սպանության պատասխանատուն ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ մուսուլմանները: Նրանք, ովքեր խոսում են ցեղասպանությունից, մոռանում են Եվրոպայում հրեաների որսի մասին:

Похожее изображение

Մենք չենք մոռացել և չենք մոռանալու, թե ինչպես էին թյուրք մեսխեթցիներին գնացքներով մահվան ուղարկում: Մենք այժմ էլ լսում ենք Լիբիայի և Ալժիրի անապատներում մահմեդականների ճիչերը»:

Картинки по запросу ցեղասպանության նկարներ
Դատապարտելով Ֆրանսիայի ու մասնավորապես նախագահ Մակրոնի գործողությունները՝ Էրդողանը Ալժիրի ու Ռուանդայի կոտորածների մեղքը բարդել է ֆրանսիացիների վրա:

Картинки по запросу ցեղասպանության նկարներ

Նախագահ Էրդողանը, կրկին անդրադառնալով արխիվներրի բացման թեմային, ասել է.

Похожее изображение
«Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայաստան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն:

Похожее изображение

Դրանից հետո մենք, որպես քաղաքական գործիչներ, կխոսենք: Իրականության մասին իմանալ ցանկացողների համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են»:

(Visited 57 times, 1 visits today)