ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԼՌԵՑ, ՎԵՐՋՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԻ ԲԱՌ ԱՐՏԱԲԵՐԵՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր թիմակիցների հետ եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այնտեղ ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակին, ապա հեռացավ։

Հեռանալու ընթացքում լրագրողները փորձեցին պատասխաններ ստանալ նրանից, սակայն ճանապարհի ողջ ընթացքում նա ոչ մի բառ չարտաբերեց։

Միայն վերջում ասաց. «Ցտեսություն»։

Ի դեպ, նա հուշահամալիր էր եկել թոռնիկի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

(Visited 47 times, 1 visits today)