Վառվող Նոտր Դամի լուսանկարում զարմանալի պատկեր է նկատվել

Շոտլանդիայի 38-ամյա բնակչուհի Լեսլի Ռոուենը պնդում է, որ վառվող Փարիզի Աստվածամոր տաճարի լուսանկարներից մեկում հայտնվել է Հիսուս Քրիստոսի հրե կերպարը։

«Դա կարող է իմ երևակայության խաղը լինել, բայց ուշադիր նայեք այս լուսանկարին, ի՞նչ եք տեսնում»,- գրել է կինը Facebook սոցիալական ցանցում։

Ռոուենը միակը չէր, ով աստվածային հայտնություն է նկատել պատկերում։ «Այո, ես պարզ տեսնում եմ նրան․ երկար հանդերձանքը և մնացածը», «Միանշանակ դա Հիսուսն է» ,- գրում էին օգտատերերը մեկնաբանություններում։

Որոշները, սակայն, կասկածամտորեն էին տրամադրված համարելով, որ Լեսլին ցանկալին իրականության հետ է շփոթում։

(Visited 124 times, 1 visits today)