«Պետական աշխատողը գործից հետո տաքսի ա քշում, մինչև ե՞րբ». ԲՀԿ-ական պատգամավորը`Հակոբ Արշակյանին

«Այսօր կանոնավոր ուղևորափոխադրողները մեծ կորուստներ են կրում, իրենց շահերի պաշտպանը այսօր ո՞վ ա հանդիսանում: Պետական մարմնի աշխատակիցը ժամը վեցից հետո զբաղվում ա տաքսի վարելով:

Ես ուզում եմ հասկանալ` մինչև երբ պետք ա սա շարունակվի ու երբ պետք ա պատասխան ստանանք՝ կոնկրետ մեր կանոնարվոր ուղևորափոխադրողների դերը մեր երկրում ինչ կարգի և ինչ մակարդակի պետք է բարձրացվի»,

— այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը հարց ուղղեց տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին:

«Կարծում եմ, որ դա այդ մարդկանց իրավունքն է. երեկոյան աշխատանքից հետո տաքսի վարելը և դա կարգավորվում է ՀՀ օրենքներով: Այսինքն՝ ոչ ոք մարդկանց չի կարող արգելել զբաղվել այլ գործունեությամբ աշխատանքից հետո»:

Արձագանքելով նախարարի պատասխանին՝ Դալլաքյանը նշեց. «Ես ձեր հետ համաձայն չեմ: Եթե մարդը իր աշխատանքը կատարել, վերջացրել ա ու վարում ա մեքենա ու չի հաշվարկում որևէ տեսակի անվտանգության աստիճան ու աշխատանքից հետո ստանում ա պատվեր ու երթևեկում ա Երևանից Գորիս, օրինակ, ինչ հույսեր կան, որ էդ մեքենան հետ պիտի վերադառնա, կամ էդ ուղևորը կհասնի տեղ, թե` չէ:

Մեզ մոտ բոլոր վարորդները պետք ա լիցենզավորվեն, ոչ թե` մեքենաները»: Պատգամավորի դիտարկմանը ի պատասխան` նախարար Արշակյանը խնդրեց, որ եթե մատնանշված հարցը օրենքի սահմաններում խախտում է համարվում, գրավոր ներկայացնել.

«Մենք կդիմենք համապատասխան մարմինների, որ իրենց եզրակացությունը անեն և եթե այդտեղ կանոնակարգելու հարց կա` կանոնակարգումը կիրականացվի»,- եզրափակեց Արշակյանը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 32 times, 1 visits today)