Նիկոլ Փաշինյանի գոյությունը այդ երկրների ղեկավարների քաղաքական մահն է. Նիկոլը փոփոխությունների խորհրդանիշն է

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

 Պարոն Շիրինյան, Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը  նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, ինչո՞վ էր այն պայմանավորված:

Ակնհայտ է, որ դա արվում է Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու համար, հո Ռոբերտ Քոչարյանի համար չե՞ն անում: Այսինքն՝ Ադրբեջանի օգտին գործ է արվում: Դա արվում է նաև հօգուտ Հայաստանի քրեական նախկին իշխանական դասի, որի շահերը Հայաստանում չեն: Սա միջազգային դաշինք է ընդդեմ Հայաստանի: Պարտադիր չէ Լենինը լինի, այսօրվա Լենինը տվյալ պարագայում Նազարբաևն է:

Մենք ասում ենք, որ երկրի ներսում պետք է լյուստրացիա լինի ու հիմա մեր աչքի առջև լյուստրացիա է լինում։ Բոլորս տեսնում ենք, թե ով ում է պաշտպանում: Փաստորեն լյուստրացիա է լինում նաև ԱՊՀ տարածքում: Ադրբեջանի ջերմ բարեկամ Նազարբաևը Քոչարյանի ջերմ բարեկամն է դարձել, բա սա լյուստրացիա չի՞:

Նազարբաևը նաև պատմությունը կեղծելով է զբաղված. Նա իրեն հռչակում է Ղազախստանի պետության հիմնադիր, մինչդեռ Ղազախստանի պետության հիմնադիրը Լևոն Միրզոյանն է, որ 1936 թվականին ինքնավար հանրապետությունը դարձրեց միութենական հանրապետություն:

Ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Սովորական հանդիպում էր, ուրիշ ոչինչ: Ռուսաստանն այսօր Արցախի հարցի կարգավորման ակտիվանալու մեջ շահ չունի, քանի որ հիմա Մոսկվայի ուշադրությունն ամբողջությամբ Ուկրաինայի վրա է կենտրոնացած:

Տարօրինակ է, որ հիմա ռուսները կարծես Պորոշենկոյին են պաշտպանում, իրենց ոխերիմ բարեկամին սկսել են պաշտպանել: Դրա համար Ղարաբաղով զբաղվում են ձեռքի հետ, բայց նաև ուզում են ակտիվ լինել, որովհետև իրենք են նախաձեռնել: Նաև չեն խոսում Լավրովի պլանի մասին, դրա ժամանակը չունեն:

Այս առումով Հայաստանը չափազանց լավ քաղաքականություն է վարում: Իսկ ներքին քաղաքականությունը պետք է բարելավել, օրիգարխիան պետք է ոչնչանա: Այսօր նախկին կողոպտիչները հակահարձակման են անցել, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմիններում, գյուղապետարաններում:

Ռուսաստանում ևս դժգոհություններ կան, անգամ Ղազախստանում կան շրջանակներ, որոնք հոգնել են խանի իշխանությունից: Այնպես չի, որ այդ երկրներում գոհ են իշխանությունից: Դրա համար Նիկոլ Փաշինյանի գոյությունն այդ երկրների ղեկավարների քաղաքական մահն է: Նիկոլը փոփոխությունների խորհրդանիշն է:

Որոշ ռուսական ալիքները հակահայկական ուղղություն են վերցրել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է սրա պատճառը, Կրեմլի՞ց են ուղղորդվում, Մոսկվայում չե՞ն հաշտվում Հայաստանի հեղափոխության հետ:

Ռուսաստանում բոլոր հեռուստաալիքները Կրեմլի ենթակայության տակ են, սրանով ամեն ինչ ասվում է: Ռուսաստանում բացվել է հեռուստաալիք, որը ծառայում է հրեական շահերին, Ռուսաստանի դեմ չեն գործում, ռուս-իսրայելական բարեկամության օգտին են աշխատում, ոչ թե հրաներին դնում են ռուսների կրնկի տակ:

Հիմա թող ստեղծեն նոր հեռուստաընկերություն և ամրացնեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ոչ թե տարբեր հեռուստաալիքներով հանդես գան մոսկվաբնակ հայ ողորմելիները՝ միրզայանները, կուրղինյանները, միհրանյանները:

Картинки по запросу շիրինյան

Այնպես որ, ՀՀ իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի ներքին վիճակին, որն անկայուն է: Մեր հեղափոխությունն իրավունք չունի թուլություն ցույց տալու, որովհետև սա մեր վերջին շանսն է: Մեր ռեսուրսը քիչ է:

lragir.am

(Visited 218 times, 1 visits today)