Ամբաստանյալի Աթոռին Մանվել Գրիգորյանը Մենակ Չի Լինի. Նրա Կողքին Կնստի Նաև Կինը

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հասավ դատարան։ Գործի վարույթը հանձնվել է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Այս մասին հայտնում է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքը։

Հետաքրքրական է, որ քրեական գործով դատարանում ամբաստանյալի աթոռին Մանվել Գրիգորյանը մենակ չի լինի, նրա հետ նույն դատական գործով մեղադրվում է նաև կինը` Նազիկ Ամիրյանը։

Ըստ քրեական գործով հրապարակված տեղեկությունների`Մանվել Գրիգորյանն իր անօրինական զինանոցը ձեռք է բերել կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ։

Առաջադրված մեղադրանքի համաձայն` Գրիգորյան ամուսիններն ու նրանց որդին ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

(Visited 135 times, 1 visits today)