Երիցուկով թեյ. ի՞նչ հիվանդություններ է այն բուժում

Թեյը թերևս ամենաշատ օգտագործվող ըմպելիքն է ջրից հետո։ Իսկ դեղաբույսերով պատրաստվող թեյերից ամենաընդունվածն ու սիրվածն էլ երևի թե երիցուկով թեյն է։

Երիցուկը հզոր անտիօքսիդանտներ է պարունակում։

Եկեք EnterTrain-ի հետ միասին պարզենք, թե ինչ բուժիչ հատկություններով է օժտված երիցուկի թեյը և որ հիվանդությունների դեպքում է այն խորհուրդ տրվում օգտագործել։

1. Աղե–ստամոքսային տրակտի հիվանդություններ. հանում է ցավն ու վերացնում է բորբոքումները։

2. Ցավոտ դաշտանի դեպքում. հանգստացնող ազդեցություն է գործում արգանդի պատերի վրա և հանում է սպազմն ու ցավը։ Նաև կարգավորում է ցիկլը և առատ արյունահոսությունը։

3. Անքնության դեպքում. երիցուկով թեյը մեղրի հետ միասին լիովին կարող են փոխարինել քնաբեր հաբին կամ հանգստացնող կաթիլներին։

4. Սթրեսի դեպում. այն իսկական հակադեպրեսանտ է։ Բարձրացնում է նյարդային համակարգի համար պատասխանատու սերոտոնին և մելատոնին հորմոնների մակարդակը։

5. Միգրենի դեպքում. երբ զգում եք, որ պետք է միգրեն սկսվի, խմեք երիցուկով, ուրցով և անանուխով թեյ՝ հավասար խառնուրդով։

6. Թուլացած դիմադրողականության դեպքում. բարձրացնում է օրգանիզմի պաշտպանիչ հատկությունները։

7. Մրսածության և գրիպի դեպքում. օժտված է ջերմիջոցնող, քրտնացնող, հակաբորբոքային ազդեցությամբ։

8. Թուլացած սրտանոթային համակարգի դեպքում. իջեցնում է ճնշումը, ջրիկացնում և մաքրում է արյունը վատ խոլեստերինից։

9. II տիպի շաքարախտի դեպքում. Իջեցնում է ինսուլինի մակարդակը, օգնում է խուսափել շաքարախտի բարդություններից։

10. Ալերգիաների դեպքում. օգնում է ճնշում գործադրել իմունային համակարգի վրա ազդող ալերգենների վրա։

11. Սեբորեայի և մազաթափության դեպքում. օգնում է ազատվել թեփից, մազերին փայլ է տալիս և հաճելի ոսկեգույն երանգ։

12. Մաշկային խնդիրների դեպքում. հանում է գրգռվածությունն ու կարմրությունը, օգնում է բուժել տարբեր տեսակ էկզեմաները։

Հիշե՛ք սակայն. երիցուկի թեյը հակացուցված է հղիներին. այն չի կարելի օգտագործել, քանի որ ֆիտոհորմոնների ազդեցության տակ մեծանում է վիժման սպառնալիքը։ Երիցուկը արգելված է նաև այն մարդկանց, որոնք արյունը ջրիկացնող դեղորայք են ընդունում։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: texekatu.ru կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

(Visited 30 times, 1 visits today)