«Ես հո անբարոյական չեմ, դավաճանեմ քեզ, շեֆ ջան» Սասուն Միքայելյանը ժամանակին ասել է Սերժ Սարգսյանին

Երբ Սասուն Միքայելյանը խոսում ա նախկին հանցավոր ռեժիմից մոռանում ա, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ նույն իշխանության մասնիկն էր ինքը, ավելին՝ այդ իշխանության հենասյուններից էր, Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը և երբ Սերժ Սարգսյանին մարտի 1-ից առաջ զեկուցել են, որ Սասունը դավաճանել է իրեն Սարգսյանը զայրացել և ասել է, որ չհամարձակվեն իր ընկեր Սասունին դավաճան անվանել, իսկ հետո, ըստ ականատեսների, Սասունն ասել է «ես հո անբարոյական չեմ դավաճանեմ քեզ շեֆ ջան» (շեֆը Սերժ Սարգսյանն էր) ու գնացել դավաճանելու…

 

 

Սասունը Քոչարյանի իշխանության տարիներին այդ իշխանության անդամն էր և մնաց այդ իշխանության շարքերում մինչ այն պահը, երբ զգաց, որ կարող ա Տեր-Պետրոսյանը հաղթի ու իրեն էլ մի ավելի լավ պատառ տա, Սասունը Քոչարյանի ժամանակ այդ իշխանությունը չէր համարում հանցավոր , այլ՝ բավականին հարուստ ու արտոնյալ վայելում էր կյանքի բարիքները… Մեր ժողովուրդը մեղք ա արկածախնդիր , միայն սեփական բարեկեցության մասին մտածող դեմագոգների ձեռքը… ի դեպ Երկրապահն օրվա իշխանությունների համար իմիջային քաղաքական գործիք է և ցավալի է, որ օրվա իշխանությունները հանուն իրենց քաղաքական շահերի օգտագործում են հիմնականում շատ վատ ապրող մեր կռված տղերքին:

 

Հա, մեկ էլ հերիք ա Սպարապետի անունը շահարկեք ձեր անձնական ու քաղաքական շահերի համար, դուք Վազգենի հետ ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքական , ո՛չ էլ տղայական ոչ մի կապ չունեք…

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջ

(Visited 353 times, 1 visits today)