Կին վարորդը շփոթել է «գազի» և «արգելակման» ոտնակները

Երեկ Aurora Media-ն զանգ է ստացել Երևանի Բայրոն 12 հասցեում տեղի ունեցած պատահարի մասին։

Զանգահարողը, ով դեպքի ականատեսն է և նաև լուսանկարներն է ուղարկել, նշում է, որ սև Մերսեդեսով կին վարորդը, մխրճվել է նոր բացված խանութի մեջ։

Ականատեսը ենթադրում է, որ վարորդը շփոթել է «գազի» և «արգելակման» ոտնակները։

Նա հավելել է, որ պատահարի հետևանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։

armdaily.am

(Visited 216 times, 1 visits today)