Այրվածքներով հոսպիտալացված երեխան Արսեն Թորոսյանի ուշադրության կենտրոնում է: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` նախարարի խորհրդականներն այցելել են այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա երեխային տեսության:

Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է` մարմնի 40 տոկոս ծածկույթի նաև վերին շնչուղիների այրվածքով:  Առաջին պահից հիվանդը գտնվել է արհեստական շնչառության տակ: Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի և կյանքին վտանգ չսպառնա:

Ինչ վերաբերվում է նրան, թե հարազատները չեն այցելել, պետք է նշել, որ նախարարության ներկայացուցչները հանդիպել են հիվանդի եղբորը, որը պարբերաբար այցելում է նրան: Վաղը արդեն անհրաժեշտ է լինելու ներարկել արյուն, պլազմա և սննդային մասսա, որը կապահովի առողջապահության նախարարությունը»:

Աղբյուր

(Visited 36 times, 1 visits today)