«Ա.Կ.Ա.» ֆիլմի փակ ցուցադրությունն ու հայտնի հյուրերը

Ներիր ու փրկիր քեզ, և ոչ միայն… Երեկ մեծ էկրան բարձրացավ դրամատիկ սյուժեով «Ա.Կ.Ա.» ֆիլմը։ Ռեժիսոր Արմեն Միրզոյանի 90 րոպե տևողությամբ կինոժապավենը ներկայացնում է երեք տեսակի սեր՝ սեր, որն անտեսված է, սեր, որն արժանանում է «Ռոմեո և Ջուլիետի» ճակատագրին, և սեր, որը ծնվում է  դժբախտությունից: Զգացմունքային ու դրամատիկ ֆիլմը կառուցված է կեղծիքի վրա, որը կյանքեր է կործանում և անգամ արյունակցական կապն է խաթարում: BlogNews.am-ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է «Սինեմա Սթարում» կայացած փակ ցուցադրության ուշագրավ դրվագներն ու հայտնի հյուրերին։

«Ա.Կ.Ա.»-ի հիմքում ընկած է երկու եղբայրներին՝ Արամին և Արթուրին ու Արամի ընկերոջ՝ Կարենին կապող պատմությունը։ Ի դեպ, ֆիլմի անվանումը ևս պատահական չէ․ այն գլխավոր հերոսների անունների առաջին տառերով է կազմված՝ Արթուր-Կարեն-Արամ:

_H2A0427 copy

Արթուրին մարմնավորում է Խորեն Լևոնյանը, ով նկարահանվելու հրավերը ստացել է դերասան Սարգիս Գրիգորյանից, ով նաև ֆիլմի պրոդյուսերներից է. «Մենք պետք է շատ ուրախ լինենք, որ այսօրվա ֆիլմարտադրություն մեջ նկարահանվում են գեղարվեստական ֆիլմեր, որովհետև դա խենթ ու խելառ մարդիկ են, որովհետև այսօր փող ծախսել ֆիլմի վրա ու ակնկալել, որ դրանից ինչ-որ բան կստանաս, կարծում եմ՝ չի լինում, ու մենք պետք է որքան ուժ ունենք, լինենք ֆիլմ նկարահանողի կողքին»,- ասում է դերասանը:

_H2A0430 copy

«Ա.Կ.Ա.» ֆիլմում իր առաջին դերասանական լուրջ քայլն է արել ռուսաստանաբնակ դերասան Արաբո Գրիգորյանը: Նա մարմնավորում է Արամին: Արաբոն ևս ֆիլմի համապրոդյուսերներից է. «Հանդիսատեսի համար փորձել ենք այնպիսի ֆիլմ ստեղծել, որով կհաղորդեինք բոլոր էմոցիաները: Ֆիլմն իսկական տղամարդկանց և կանանց մասին է: Ցանկանում եմ, որ հանդիսատեսը հասկանա, որ պետք է գնահատել այն, ինչ ունես, քանի որ երբ չես գնահատում, ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել»,- անկեղծանում է դերասանը:

_H2A0490 copy

Ֆիլմի համանուն կերպարին՝ «Ա.Կ.Ա»-ին, մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը: Հանդիսատեսը դերասանին կտեսնի կտրուկ փոփոխված կերպարով. «Ֆիլմն ասելիք ունի, այն իսկական տղերքի մասին է, որոնք, ցավոք սրտի, այսօր երիտասարդների շրջանում չկան: Ինձ համար հայ տղայի կերպարը մի քիչ թուլացել է, ես էլ իմ հերոսի միջոցով ամեն ինչ անում եմ, որ այդ տղամարդկային վիճակը, տղամարդու խոսքի ուժը, ասածին տեր լինելը,  ընկերոջն ու նաև ընտանիքին հավատարմությունը վերականգնվի»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:

«Ա.Կ.Ա.»-ն հագեցած է աստղային դերասանական կազմով՝ Նարինե Պետրոսյան, Աննա Գրիգորյան, Գեորգի Հովակիմյան, Սամսոն Ստեփանյան, Սարգիս Մանուկյան, Մուրադ Նադիրյան, Իշխան Ղարիբյան, Արշավիր Փանոսյան, Սարգսի դուստրը՝ Յանա Գրիգորյան, Դավիթ Աղաջանյան, Աննա Դովլաթյան և այլք:

Ի դեպ, Ֆիլմում հանդիսատեսը կտեսնի տեսարաններ, որոնք վերջին մեկ տարվա արդեն հայտնի իրադարձությունների հիման վրա են նվարահանված։

_H2A0412 copy

_H2A0407 copy

_H2A0403 copy

_H2A0391 copy

_H2A0401 copy
_H2A0415 copy _H2A0416 copy _H2A0419 copy _H2A0422 copy _H2A0424 copy _H2A0433 copy _H2A0435 copy _H2A0437 copy _H2A0441 copy _H2A0445 copy _H2A0450 copy _H2A0452 copy _H2A0454 copy _H2A0457 copy _H2A0460 copy _H2A0462 copy _H2A0464 copy _H2A0466 copy _H2A0468 copy _H2A0472 copy _H2A0474 copy _H2A0477 copy _H2A0480 copy _H2A0485 copy _H2A0493 copy _H2A0508 copy _H2A0513 copy _H2A0515 copy
http://blognews.am

(Visited 32 times, 1 visits today)