ՖՈՏՈ. Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է

Երիտասարդները փողոցում, անցորդների ներկայությամբ, վիճել էին, քաշքշել իրար, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակահարել էր մյուսին ու փախել։

Պարզվել է Երևանի կենտրոնում ժամեր առաջ սպանված երիտասարդի ինքնությունը։ Նա 29- ամյա Համբարձում Եզեկյանն էր, որը բնակվում էր Երևանում, բայց Շիրակի մարզի Նահապետավան գյուղից էր։

Այսօր՝ մարտի 19-ի երեկոյան կրծքավանդակի հատվածում վնասվածք ստացած մի երիտասարդի Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկի մոտ գտնվող «Քուին բուրգեր» սրճարանի դիմացից տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

(Visited 249 times, 1 visits today)