Հերթական դանակահարությունը Երևանում. ով է դեմքին դանակի հարվածներ ստացած երիտասարդը

Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաննեում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ դեմքի մասում սուր-կտրող առարկայից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին քաղաքացիների օգնությամբ տեղում ծառայություն կատարող ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի աշխատակիցները Կարմիր բերետների հետ վիրավորին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

(Visited 76 times, 1 visits today)