Քոչարյանները գնե՞լ են Հ3-ը․ այն կունենա նոր անուն. մանրամասներ. Irakanum.am

Irakanum.am-ն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ երկրորդ նախագահ, կալանավորված Ռոբերտ Քոչարյանի որդիները սկսել են բանակցություններ վարել «Ռոստելեկոմ» ընկերության հետ, որպեսզի Քոչարյանների անվան հետ կապվող Թիվ 5 (նախկին Արարատ) հեռուստաընկերությունը հեռարձակվի նաեւ այն մարզերում, որտեղ ներկայացված չէ։

Картинки по запросу քոչարյան տղաներ

Միաժամանակ ակտիվորեն բանակցություններ են ընթանում, որպեսզի հեռուստաընկերության հաղորդումները եթեր հեռարձակվեն նաեւ Արցախում։ Այս ամենի նպատակն այն է, որպեսզի քոչարյանական պրոպագանդան հասանելի լինի բոլորին։

Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ բացի ՀՀԿ-ին պատկանող նախկին  «Արարատ» հեռուստաընկերությունից Քոչարյանի անվան հետ են կապվում մի շարք այլ լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորվում են երկրորդ նախագահի կողմից, որպեսզի քննադատեն գործող իշխանություններին։

Картинки по запросу քոչարյան տղաներ

Մեզ հասած տեղեկությունների համաձայն Քոչարյանի թիմակիցները, նրա որդիներ՝ Լեւոնի եւ Սեդրակի միջոցով արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել գնելու նաեւ ՕԵԿ-ին պատկանող Հ3 հեռուստաընկերությունը։

«Հ3» հեռուստաընկերությունն, տեղեկությունների համաձայն մարտի վերջին հանդես կգա ռեբրենդավորված՝ «MoTV» անվամբ: Առևտրային գործարքն ու պայմանավորվածություններն արդեն կատարվել են:  Քոչարյանի որդիներին լրատվական դաշտում  համախոհներ ձեռք բերելու հարցում աջակցում են նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ։ Վերափոխված հեռուստաընկերությունը հիմնականում ունենալու է այն գիծը, որը առաջ է տանում Թիվ 5-ը։

Картинки по запросу հ3

Նշենք, որ տեղեկության հավաստիությունը ճշտելու համար Irakanum.am-ը կապ հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ Վերջինս սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Irakanum.am

(Visited 85 times, 1 visits today)