Սիրելի’ բարեկամներ, հույժ կարևոր բան եմ ասում։ Խոսկս մասամբ վերաբերվում է Փաշինյանին։

Lusine Badalyan

մի փոքր ինքնուրույն սխալներս ուղղել եմ տեքստում , կներեք շտապողականության համար ,իսկապես մեղավոր եմ , բայց ցանկն էլի ամբողջական չէ

Սիրելի’ բարեկամներ, երկար եմ գրելու, բայց հույժ կարևոր բան եմ ասում։
Հյուրեր ունեի , գիտե’ք, ինչպես պտտվես, վերադառնում ես քաղաքականությանը  սկսեցին հարցնել -դե շատ բան չի փոխվել , այ, օրինակ, ինչ եք անում, ինչ չեք անում , էսքան ժամանակ ինչ եք արել?

Երբ սկսեցի հերթով պատմել , ներկայացնել տարվող աշխատանքները, պլանները, ծրագրերը բոլոր ոլորտներից մի քիչ ( բացի մշակույթի նախարարությունից, դա մի այլ թեմա է, դրան մի օր ստիպված կլինեմ առանձին անդրադառնալ ,թողնեմ թող ավելի կուտակվի,այդտեղ ասելու բան շատ ունեմ , դեռ ինձ կփորձեմ զսպել,հիմա դեռ խոսենք դրականից) , մարդիկ հաճելիորեն զարմացան և ցավով արձանագրեցին, որ տեղյակ չեն , միայն բացասական լուրեր են կարդում ։

Մտածեցի, հասկացա ու հիմա հանգամանորեն փորձեմ բացատրել, թե ինչու

1. լրագրությունն ու մեդիան` ընդհանուր առմամբ, այսօր չունի նպատակ իր հիմնական գործառույթը կատարելու, այսինքն` միջնորդ հանդիսանալու իշխանության, կառավարության և հասարակության միջև և հասարակությանը տեղեկացնելու իրականում կատարվող գործերի , իրական փաստերի և քաղաքականության մասին ։

Փոխարենը գիշեր-ցերեկ փնտրում է սկանդալ , հատուկ խոսեցնում է այն մարդկանց , որոնք հնարավոր է սայթաքեն որոշ հարցերում , դրանից դարձնեն մի մեծ խնդիր, հետո մյուսին ստիպեն , որ մեկնաբանի իր գործընկերոջ սայթաքումը, այն մյուսից վերցնեն մեկնաբանություն նախորդի մեկնաբանության մասին , մի խոսքով` ՄԵԿՆԱԲԱՆԵՆՔ ԶՄԻՄՅԱՆՍ

2. Մեդիա, ցավոք, այսօր ունի գերխնդիր` հասարակությանը համոզելու, որ այսօր իշխողները խելացի չեն, երկիրն էլ տանում են կործանման, հողերն էլ հանձնել են արդեն , բյուջեն էլ` վատնել , մի խոսքով` անցածներին դեռ երանի կտաք ( իրականում այսօրվանից պատրաստվում են հաջորդ հնարավորությանը անցյալին բերելու իշխանության, պատճառը, կարծում եմ, դա է ) ։

3. Դուք ինքնուրույն դա կարող եք հասկանալ , որովհետև եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դժվար թե գտնեք մի պատգամավորի, որին հարցեր են տրվում իր ընտրած ոլորտից ։

Դուք կարդում եք բազմաթիվ ստեր, անիմաստ ու անօգուտ սկանդալներ , մեկնաբանում ու տարածում եք դրանք , իսկ բազմաթիվ լուրջ քայլեր այդպես էլ չեն լուսաբանվում , կամ եթե մի թեթև լուսաբանվում են` ձևի համար,այդ ամբողջ խառնաշփոթի մեջ կորում են ։

Ինչ անել? Հիմա ես ձեզ կասեմ անկեղծ այն, ինչ ասացի հյուրերիս

1. Դուք հավանաբար բոլորդ գիտեք, թե որ ալիքն ում է պատկանում , եթե չգիտեք, ճշտեք , իսկ եթե ավելի անկեղծ, ապա գրեթե անկախ ալիք չկա. բոլորը պատկանում են ՀՀԿ-ին, արդեն մեծ մասը Քոչարյանին , մյուսներից մեկական` այլ կուսակցությունների։

Պարզ տրամաբանությամբ

1. Չի կարող ՀՀԿ-ին պատկանող ալիքը անաչառ լուսաբանել իրեն իշխանությունից զրկած քաղաքական թիմին։
2. Չեն կարող Քոչարյանին պատկանող ալիքները կամ կայքերն անաչառ լուսաբանեն քաղաքական թիմին , որի օրոք է նրա դեմ գործ հարուցվել

3. Չի կարող ընդդիմադիր ԲՀԿ-ին պատկանող ալիքն անաչառ լուսաբանել իշխանությանը , կամ, գոնե , ի վնաս իրեն , բայց հօգուտ իշխանությանը չի լուսաբանի , որովհետև ընդդիմություն է:)Այս ցուցակը կարող եմ շարունակել դեռ երկար

Հիմա ինչ անել, որ չխճճվել
1.Եթե ուզում եք ճշտել որևէ տեղեկության իսկություն , որը ձեզ հուզել կամ հետաքրքրել է, նայեք, օրինակ,Armtimes.com կայքում , եթե դրա մասին բան չկա, ուրեմն մի շտապեք դատողություններ անել ։Մյուսներին, որ մտաբերեմ, ընթացքում կտեղեկացնեմ , հիմա , կներեք, որ այս պահին չեմ նշում։

2. հարցազրույցներին ու լուրերին հետևեք Հանրային կամ Ազատություն ալիքներով , նաև 1in.am , Civilnet , Hetq և մի քանի այլ ալիքներ, որոնք քիչ թե շատ դեռ պահում են անաչառությունը, անունները կավելացնեմ ։

3. անձամբ ճշտեք մեզանից , մենք միշտ հասանելի ենք բոլոր քաղաքացիների համար ։

Հիմա հայտարարություն

Ես այլևս հրաժարվում եմ հարցազրույց տալ , քանի դեռ որևէ մեկին հետաքրքիր չի իմ ասածն ու արածը, այլ հետաքրքիր է, թե ինչ թույլ կետ ունեմ, որից կկախվեն , կքրքրեն , ծաղրելու բան կգտնեն ։ Ինչպես տեսաք` եթե չգտնեն էլ նման կետեր,

(Visited 1 387 times, 1 visits today)