Երկու ավտովթար Արարատում. կան վիրավորներ

Վթարի հիմնական պատճառներից մեկը նշված ճանապարհահատվածի անորակ վերանորոգումն է։

Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 ամրդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 17:50-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 92 VD 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեպի Երասխավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 2-ը՝ Արտաշատի հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը նշված ճանապարհահատվածի անորակ վերանորոգումն է, ճանապարհ վերանորոգող կազմակերպությունը այն վերանորոգել է թերի և անձրև լինելու ժամանակ ջրափոսեր են առաջանում։

Մինչ վթարի վայրում ՃՈ ոստիկանները ծառայություն էին իրականացնում, նույն վայրում հերթական վթարն է տեղի ունեցել: Mitcubishi Colt-ը ջրափոսերի մեջ ընկնելու հետևանքով բախվեց երկաթե արգելապատնեշներին: Զոհեր և վիրավորներ չկան։

http://armeniasputnik.am

(Visited 38 times, 1 visits today)