«Արդեն անտանելի է դառնում… վերջ տվեք, դադարեցրեք այս մեյմունությունը…». ինչն է այսպես բարկացրել Սուրենյանին

Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր արդարացի բողոքը մի շատ արդիական հարցի վերաբերյալ:

Ահա, թե ինչ գրառում է նա կատարել.

«Մեր օրերի Սայաթ-Նովա և Շերամ երգողները

Ինչ-ինչ, բայց արդեն անտանելի է դառնում եթերից հնչող մեր ժողովրդական, գուսանական երգերի խեղաթյուրված կատարումներ լսելը: Ոչ մի պարագայում չի կարելի կեղծ նոտաներով, ձևափոխված, աղավաղված տեքստերով Շերամ, Սայաթ-Նովա, Կոմիտաս երգել: Նրանց ստեղծած գոհարները սրբագրված են դարերի ու տարիների ընթացքում, և ոչ ոք իրավունք չունի մեր ազգային հարստություն համարվող գուսանական և Ժողովրդական երգերը խեղաթյուրելով ձևել և իր «հագով» դարձնել:

Եթե նման խայտառակությունը եթեր է գնում, արդեն կասկածում եմ, որ երաժշտական խմբագիրներ կան, կամ էլ՝ իրենց տեղում չեն, այլապես վերահսկողությունից այս խայտառակությունը չէր կարող դուրս մնալ: Մեր երեխաները ձեզնո՞վ պետք է ճանաչեն Սայաթ-Նովա, Շերամ, Կոմիտաս և այլ մեծությունների…

Ձեզանո՞վ պետք է մատաղ սերնդի մեջ երաժշտական ճաշակ ձեւավորվի: Անհարմար է, վերջ տվեք, դադարեցրեք այս մեյմունությունը և վերջ…»

Խոսքը հետևյալ կատարման մասին է.

(Visited 75 times, 1 visits today)