Տեսախցիկն արձանագրել է Երևան-Աշտարակ ճանապարհին 2 մարդու մահվան պատճառ դարձած դաժան և ողբերգական ավտովթարի պահը (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել էինք մարտի 10-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի էր  ունեցել ողբերգական ավտովթար։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկաններն ու քննիչները պրզել են, որ մահացածներից մեկը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աշտարակի պահպանության բաժնի ծառայող էր։

SHAMSHYN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, իսկ բախման հետևանքով Opel-ը դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և հարվածի արդյունքում Opel-ի գազաբալոնը շպրտվում է, ինչպես նաև ավտոմեքենայի միջից դուրս է շպրտվում այնտեղ գտնվողներից մեկը և հայտնվելով ասֆալտին՝ նրա վրայով անցնում է մարդատար Газель-ը։

Ստացվում է, որ տեղի է ունեցել ոչ միայն ավտովթար, այլև վրաերթ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում:

Ժամը 18:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 СС 441 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, 2-ը՝ շտապօգնության ավտոմեքենայով, 1-ը՝ քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման արդյունքում մահացածներն ու վիրավորները ավտոմեքենայից դուրս էին շպրտվել: Քաղաքացիները բոլորին հայտնաբերել էին դրսում:

Աղբյուր՝ shamshyan.com

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 64 times, 1 visits today)