ՌԴ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանն աննախադեպ վիրահատություն է կատարել Մոսկվայում

ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Լեյլա Ադամյանը վերարտադրողական գործառույթի վերականգնման աննախադեպ վիրահատություն է իրականացրել Մոսկվայում:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային գիտահետազոտական կենտրոնի հաղորդագությունը:

«Ռուսաստանում առաջին անգամ ակադեմիկոս Լ. Ադամյանի կողմից 36-ամյա կնոջ վերարտադրողական կարողության վերականգնման եզակի վիրահատություն է իրականացվել: Հիվանդի մոտ ձվարանների վաղաժամ անբավարարություն էր առկա», — ասվում է կենտրոնի մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ եզակի վիրահատական միջամտությունը թույլ է տալիս 40-45 տարեկան կանանց, որոնց մոտ ձվարանների վաղաժամ անբավարարություն է սկսվում, սեփական երեխաներ ունենալ: Այս մեթոդն առաջարկվել է ճապոնացի գիտնականների կողմից 2010 թվականին և փորձարկվել է Իսպանիայում, Չինաստանում և Ճապոնիայում:

(Visited 72 times, 1 visits today)