Ոստիկանները ներս մտան, առանց մի բան ասելու ինձ գցեցին գետնին. «Ջազվեի» աշխատակցուհի (Video)

Aysor.am-ը գրում է.

Ազատության հրապարակում շարունակվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերը:

Քիչ առաջ «Ջազվեի» աշխատակցուհիներից մեկը մոտեցավ Aysor.am-ին թղթակցին, ցույց տվեց ձեռքի վնասվածքն ու պատմեց, որ ինքը գտնվել է սրճարանի ներսի հատվածում ու ոստիկաններն առանց զգուշացման սկսել են այնտեղ եղած մարդկանց հրելով դուրս բերել տարածքից:

«Մոտեցան ոստիկանները, առանց ոչ մի բան զգուշացնելու՝ գցեցին գետնին, քաշեցին, որ դուրս հանեն», — ասաց նա:

(Visited 99 times, 1 visits today)