Ու հիմա Սանասարյանը պետք է պատասխան տա… Ուշագրավ բացահայտում է սպասվում.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության գլխին շարունակվում են սեւ-մութ ամպեր կուտակվել: Ավելին, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին իրազեկ աղբյուրներից տեղեկություններ հասան այն մասին, որ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի օրերն այդ պաշտոնում, այնուամենայնիվ, հաշված են:

Նա արարքներ է թույլ տվել, որոնք հազիվ թե որեւէ կերպ ներվեն իշխանությունների կողմից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս Դավիթ Սանասարյանի հետ կապված ուշագրավ փաստերի մասին վկայող տեսանյութ են ցույց տվել՝ կոմպրոմատներ` կոնկրետ փաստերով:

Ու հիմա Սանասարյանը պետք է պատասխան տա, թե իր ունեցվածքը երբ, որտեղից եւ ինչ միջոցներով է ձեռք բերել, թեկուզ որ դրանք լինեն ուրիշի անունով: Նշենք, որ պաշտոնավարման սկզբում նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում ներկայացրել էր, որ չունի ո՛չ գույք, ո՛չ էլ դրամական միջոցներ:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

(Visited 223 times, 1 visits today)