Կարդացեք, բայց նայեք լաց չլինեք վերջում. Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Թեղուտի հանքի հարցով հանրային դատին գլխավոր մեղադրյալ «Վալլեքս» ընկերությունից մարդ չէր եկել, բայց մի հատ հուզիչ նամակ էին ուղարկել։ Կարդացեք, բայց նայեք լաց չլինեք վերջում.

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին հասցեագրված Ձեր 6.03.2019թ․ գրությանն ի պատասխան հայտնում ենք.

Մենք բարձր ենք գնահատում Ձեր մղումը կազմակերպվող հանրային քննարկմանը բոլոր կողմերի ներգրավվածությունն ապահովելու և շնորհակալ ենք մեր տեսակետն այդ քննարկման շրջանակներում հայտնելու հնարավորություն տալու համար։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ Թեղուտի լեռնահանքային համալիրը կառուցվել և գործարկվել է առավելապես «Վալլեքս» խմբի ընկերությունների մարդկային ռեսուրսների ներգրավմամբ, այդուհանդերձ ներկայում մենք որևէ իրավասություն չունենք «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից հանդես գալու և մեկնաբանելու ինչպես անցյալին ու ներկային, այնպես էլ ապագային վերաբերող խնդիրները։

(Visited 292 times, 1 visits today)