Ամուսինը այնպես է ծեծել 32-ամյա կնոջը, որ վերջինս գլխի ջնջխված վերքեր և կոտրվածքներ է ստացել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 32-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն:

2019թ․ մարտի 7-ին՝ ժամը 15։15-ին, ,Սիսիանի ԲԿե ՓԲ ընկերությունից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14։25-ին, ,գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքեր, գանգի ներմղված կոտրվածքե ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1986 թվականին։ Փաստի առթիվ 2019թ․ մարտի 7-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

32-ամյա կինը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժած կնոջ նախկին ամուսինը՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1971 թվականին: Նախաքննությամբ պարզվել է, որ կինը վնասվածքներն ստացել է նախկին ամուսնու հետ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. մարտի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքում գործող ՍՊ ընկերության աշխատասենյակում 47-ամյա տղամարդը ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ,գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ցնցումի, գլխի շրջանի բազմաթիվ կտրած, պատռած, ստորին ծնոտի կտրած, աջ դաստակի 5-րդ մատի պատռած վերքերի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ»:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. մարտի 10-ին 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

http://armlur.am

(Visited 71 times, 1 visits today)