Հրապարակվել են Եթովպիայում կործանված ինքնաթիռի առաջին լուսանկարները

Հրապարակվել են Եթովպիայում կործանված ինքնաթիռի առաջին լուսանկարները:

Հայտնի է, որ ինքնաթիռում եղել են բազմաթիվ արտասահմանցի զբոսաշրջիկներ, այդ թվում ՌԴ 3 քաղաքացի:

Հիշեցնենք,որ այսօր Եթովպիայի տարածքում կործանվել է ուղևորատար Boeing 737 օդանավը: Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռում եղել է 157 մարդ, որոնցից 8-ը՝ աշխատակազմի անդամներ։


Տեղեկությունը հաստատել են Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին և Ethiopian Airlines ավիաընկերության ներկայացուցիչը:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքւ մոտակայքում այսօր վաղ առավոտյան:

Եթովպիայի վարչապետն արդեն իր ցավակցություններն է հայտնել մահացածների ընտանիքներին:


Ներկա պահին պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 59 times, 1 visits today)