Ժողովրդավարական, սոցիալական պետությունը որպես կայացած փաստ գլխներիդ կջարդվի, չասեք թե ցավ է տալիս։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ի նոր իշխանության առաքելությունը շատ ընդհանրություններ ունի «Կոլումբոսի ձվի» հայտնի պատմության մոտիվների հետ։ Կառուցել նոր որակի պետություն հին պետության անպտուղ ժառանգությունն ունենալով, սա իրապես աննախադեպ է, որին հատկապես ջահել նախկին իշխանականներն ու «ռուսական կյանքը» լավ ճանաչողներն իսպառ բացառում են, չեն հավատում։

Դե գաղափարական մահ է շատ այսպես կոչված կուսակցական խմբերի և խմբակների, ակումբների համար ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության հնարավորությունը և լինելիությունը, քանի որ դրանով զրկվում են իրենց գոյության արդարացումից։ Ռեալ պոլիտիկի անվան տակ, իդեալական և անհասանելի Հայաստանի տեսլականը նմանների շարունակական կոռուպցիոն գոյատևման գաղափարական հիմքն է։

Եվ ի դեպ, այդ անհասանելի ներկայացվող իդեայի համար զոհեր պահանջվում են բոլորից՝ հպատակներից, հայրենասիրական ծուղակում մղվածներից, բացի իրենցից՝ պարագլուխներից, որոնք իրենց իշխանությունը փորձում են մաֆիայի կանոններով փոխանցել սերնդեսերունդ՝ մեկը մյուսին։

Ըստ էության՝ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, իրավական և սոցիալական պետությունը զուտ որպես անհասանելի իդեա համարողները, որոնք իրական չեն համարում նման պետության հնարավորությունը, իրենց գաղափարախոսությամբ ոչ միայն հակասահմանադրական են, այլև՝ հակապետական։

Երբ Կոլումբոսի ձվի նման ՀՀ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետությունը որպես կայացած փաստ գլխներիդ կջարդվի, չասեք թե ցավ է տալիս։ Երևում է, առանց դրա տեղ չի հասնելու Ձեզ։ (Կներեք՝ ռուսերեն տարբերակն եմ ներկայացնում. հայերենը չգտա):

Легенда гласит, что однажды Христофора Колумба пригласили на обед к кардиналу Мендоза. После рассказа Колумба о путешествии один из гостей обратился к нему с вопросом: «Что может быть проще, чем открыть новую землю?». Колумб взял с блюда обычное яйцо и попросил гостя поставить яйцо вертикально на острый конец. После бесчисленных попыток гость воскликнул: «Это невозможно!»
Тогда Колумб взял яйцо, разбил его с одного конца и поставил на стол. Гости запротестовали – мол, каждый из них мог бы сделать то же самое. На что Колумб ответил: «Разница в том, господа, что вы могли бы это сделать, а я сделал это».

(Visited 39 times, 1 visits today)