«Զգուշացեք դռները փակվում են,հաջորդ կայարանն է․․․». Տեսեք թէ ով է կարդում այս խոսքերը 2015 թվականից մինչ օրս

Այսօր Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթի գործարկման օրն է: Կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թ.։

Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացքում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։

Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։ 1999 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց Կարեն Դեմիրճյանի անունով։

«Զգուշացե՛ք, դռները փակվում են…» մետրոյի լսափողի արտահայտությունը շատ քչերին է անծանոթ:

Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից Armdaily.am-ին հայտնեցին, որ 2015 թվականից սկսած վերոնշյալ արտահայտությունը և կայարաններ ժամանման մասին հաղորդող ձայնը դերասանուհի Մերի Մակարյանինն է, իսկ մինչ 2015 թվականը եղել է Ռոզա Ղարիբյան անունով մի կին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս իր հարցազրույցներում նշել է, որ աշխատանքներ են տարվելու մետրոպոլիտենի 2 նոր կայարան բացելու ուղղությամբ:

Դրանք լինելու են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում,որտեղ մինչև 1988 թվականի երկրաշարժը արդեն սկսվել էին կայարաններ կառուցելու աշխատանքները:

(Visited 133 times, 1 visits today)