Արտակարգ պատահար Երևանում. մարդատար ավտոբուս է վթարվել, կան տուժածներ. լուսանկար

47 համարի երթուղին սպասարկող ուղևորատար ավտոբուսը բախվել է կին վարորդի ավտոմեքենային։

Երևանի Սարկավագի փողոցում բախվել են Suzuki մակնիշի մարդատար ավտոմեքենան ու թիվ 47 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան` 10։35-ի սահմանում։

Suzuki-ի վարորդը (ըստ կայքի` նա կին է) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի հետևանքով ավտոբուսի մի քանի ուղևորներ նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ոստիկանությունն այս պահին պարզում է նաև վարորդների և վիրավորների ինքնությունը։

Երևանում մարդատար ավտոբուս է վթարվել.

http://armeniasputnik.am

(Visited 252 times, 1 visits today)