«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է նստեն: Հակառակ դեպքում Հայաստանը չի կարող առաջընթաց ապրել․ Լևոն Շիրինյան

— Պարո՛ն Շիրինյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու շանսերը որքա՞ն էին:

 Վերադարձը մինուս է, հետապնդումը միանշանակ քաղաքական չէ, քրեական է: Նրա կառավարման տարիներին իշխանությունը գործել է պետության դեմ՝ կողոպտելով հայրենիքը: Հիմա ով ինչ անում է, գողության վրա մարդուն բռնում են, ասում է՝ քաղաքական հետապնդում է: Երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ նրա կառավարման տարիներին կողոպտիչը բռնվել չէր կարող, պատժվում էր քաղաքացին, ով բողոքում էր: Այդ իմաստով փոխվել է ամեն ինչ:

— Մարտի 1-ի գործով պաշտոնյաների ցուցակ կար փաստահավաք խմբի ձեռքին, որում ներառված էին օլիգարխներ ու իշխանության ներկայացուցիչներ, որոնք, հնարավոր է՝ գործել էին ցուցարարների դեմ: Հիմա կարո՞ղ ենք ասել, որ սկսվել է մի գործընթաց, երբ այդ ցուցակները բացվում են:

— Այո՛, իհարկե: Նաև նրանք պատժվում են, Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սերժ Սարգսյանն էլ է նստելու: Էլի ասելու են՝ քաղաքական է, բայց նրանք նստելու են քրեական խցերում: Հակառակ դեպքում Հայաստանը չի կարող առաջընթաց ապրել: Ժողովրդի կամքը պետք է իրականանա: Ռեժիմը տապալվել է մայիսի 2-ին, նրանք պատժվում են ժողովրդի հզոր հարվածների տակ, այն ժողովրդի, որը երբեք նրանց հաշիվներում որպես մարդահաշիվ չի եղել: Իրենք նստել են, որ ժողովրդին շահագործեն, ոչնչացնեն ու կողոպտեն:

Այսինքն՝ շարքային գողի նման գողացել են: Հովիկ Աբրահամյանի արածն ինչ էր՝ գրպանահատ էր, էլի: Նրանց փողկապները եվրոպական են, հագուստ ու փող ունեն, բայց միջնադարյան տգետների նման են գործել: Դրա համար էլ իշխանությունը մեկ օրում փլվեց: Հաջորդ իշխանությունը վերականգնեց իր արդար իրավունքը սեփական կյանքի ու պետության նկատմամբ:

Հերթը պետք է Սերժ Սարգսյանին հասնի, նա ասում էր՝ գլխից պետք է բռնել: Հիմա ԱԱԾ-ն բռնել է գլխուղեղի մի մասից, մյուս մասը մնում է՝ հանձին Սերժ Սարգսյանի:

(Visited 29 times, 1 visits today)