Արտակարգ դեպք. 6-րդ վարչության ծառայողները խոշոր չափի կեղծ ԱՄՆ-ի դոլարներ իրացնելու պահին վնասազերծել են 3 քաղաքացու. նրանցից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է․ Մանրամասներ

Արտակարգ. 6-րդ վարչության ծառայողները խոշոր չափի կեղծ ԱՄՆ-ի դոլարներ իրացնելու պահին վնասազերծել են 3 քաղաքացու. նրանցից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանք են. Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ, 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջիններս փորձել են Ն. Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին ոստիկանները վնասազերծել են նրանց:

Նրանց մոտ հայտնաբերվել են 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամներ: Տեղում պարզվել է, որ ամբողջը կեղծ է և թողարկված 2006 թվականին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Տ. Սարգսյանն ու Գ. Ղազարյանը ձերբակալվել են, իսկ Հ. Մկրտչյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Հ. Մկրտչյանը ՀՀ ՊՆ ծառայող է:

shamshyan.com

(Visited 158 times, 1 visits today)