Ամուսինն իր հերթական ընկերուհու համար կնոջն ու երեխային դուրս հանեց տանից, իսկ այն ինչ տեղի ունեցավ հետո…

Տանյան ամուսնու հետ ապրում էր արդեն 10 տարի:Նրանց մոտ ամեն ինչ լավ էր, նրանք մի որդի ունեին, իրար շատ էին սիրում, միշտ միասին էին: Մի օր նրա ամուսինը հանդիպեց  իր ուսանողական ընկերներից մեկին:Այդ ընկերը նրան լավ գործ առաջարկեց,սակայն այդ օրվանից կորավ նրանց տան հանգիստն ու սերը: Տանյայի ամուսինն իր ընկերոջ հետ էր միշտ,նա օրերով տուն չէր վերադառնում,սիկ երբ Տանյան փորձում էր խոսել,ամուսինը գոռում էր նրա վրա:

Նա այլևս ժամանակ չէր տրամադրում իր ընտանիքին,միշտ տարբեր աղջիկների հետ էր: Մի օր նա տուն եկավ մի աղջկա հետ`երիտասարդ, գեղեցիկ:Նա ասաց Տանյային վերցնել երեխային, հավաքել իրերը և լքել բնակարանը: Տանյան խնդրում էր նրան վերջ տալ այս ամենին.դրսում ուշ գիշեր էր,սակայն ամուսինը արթնացրեց քնած փոքրիկին և դուրս շպրտեց նրանց:

Տանյան վերցրեք երեխային և գնաց իր տատիկի գյուղ:Նա այնտեղ փոքրիկ տուն ուներ,որն իր տատիկից էր մնացել:Հարևանությամբ մի կին էր ապրում,նրանք շատ էին ընկերացել:Մի օր այդ կինը հիվանդացավ և նվրեց Տանյային իր ողջ ունեցվածքը:

Տանյան սկսեց զբաղվել այդ կնոջ հողամասով:Բերքն այնքան շատ էր,որ նա որոշեց վաճառքով զբաղվել: Որոշ ժամանակ անց նա որոշեց գնել կենդանիներ և վաճառել միսն ու կաթը:Շատ քիչ ժամանակ պահանջվեց,որ նրա ապրանքը հայտնվի խանութներում և պահանջարկ ունենա: Հենց այդ ժամանակ Տանյայի նախկին սկեսուրը սկսեց հետաքրքրվել իր թոռնիկով,սակայն Տանյան թույլ չտվեց նրան մոտ գալ երեխային:

Այդ կինը որոշեց զանգահարել իր տղային:Նա ասաց տղային,որ իր նախկին կինն արդեն լավ գումար է սկսել աշխատել և պետք է ներողություն խնդրել Տանյայից: Երբ նա տեսավ Տանյային,հասկացավ,որ Տանյան շատ է փոխվել:Նա չէր ապրում իր տատիկի թողած փոքրիկ տանը,այլ մեծ տուն ուներ,մեծ մեքենա:

Նա կարծում էր,թե կարող է դեռ խառնվել Տանյայի և իր տղայի կյանքին,սակայն հաշվի չէր առել,որ Տանյան արդեն ինքնավստահ կին է դարձել և իրեն դա թույլ չի տա: Տանյան հրամայեց իր աշխատողներին դուրս շպրտել անծանոթ տղամարդուն իր տնից,ասելով,որ տղամարդը սխալվել և ուրիշ տուն է մտել: Տանյան օրերով լալիս էր,քանի որ դեռ սիրում էր իր նախկին ամուսնուն,սակայն ներել չէր կարող,դա իր ուժերից վեր էր:Նա չէր կարողանում մոռանալ իր և իր փոքրիկի հանդեպ ցուցաբերած վատ վերաբերմունքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru ֊ն

(Visited 47 times, 1 visits today)