«Էն մարդկանց համար, ովքեր ասում են, որ բան չի փոխվել» (ցուցակ)

Էն մարդկանց համար, ովքեր ասում են, որ բան չի փոխվել

1) Զբոսաշրջությունը աճել է 8․8%-ով։

2) Ընդհանուր հիփոթեքային վարկի տոկոսը նվազել է 1․5%-ով։

3) Երկրորդ երեխայի համար տրվող նպաստը եռապատկվել է։ Նախկին 50․000 դրամի փոխարեն, այժմ այն կազմում է 150․000 դրամ։

4) 2018թ․ գյուղմթերքի արտահանումը աճել է 61%-ով։

5) 2019թ․ կբարձրանա մոտ 11․000 բուժաշխատողի աշխատավարձը։

6) Գավառում 600 աշխատատեղով կարի արտադրամաս է բացվելու։

7) 2019թ․ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանալու է 60 տոկոսով, որը կկազմի 25 500 դրամ, ինչը գերազանցում է պարենային աղքատության շեմը։

8) Կենսաթոշակայիններին կտրամադրվեն մշակութային միջոցառումների անվճար տոմսեր։

9) 38․000-ով ավելացել է գրանցված աշխատողների թիվը, որի մեջ են մտնում նաև այն մարդիկ, ովքեր դադարել են «ստվերում» աշխատել։

10) Վերացել են տնտեսական մենաշնորհները։

11) Երկրում վերացել է համակարգային կոռուպցիան։

12) Երկրում ընտրությունները չեն կեղծվում։

13) Քննչական մարմինները աշխատում են անկաշկանդ։

14) Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցություն ունենալու բոլոր լծակներից։

15) Սրտի ստենդավորման գները նվազել են 250․000 դրամով։

16) 2019 թվականից 200․000 քաղաքացիներ առողջապահական ծառայություններից կօգտվեն սոցիալական փաթեթի չափանիշներով(անվճար)։

17) 85․000 մարդու թոշակներն ու նպաստները կավելանան 2019թ․ հունվարի 1-ից։

18) 2018թ․ հոկտեմբերին, վերջին 20 տարվա համար, արձանագրվել է հարկային մուտքերի ռեկորդային ցուցանիշ՝ 120 միլիարդ 770 միլիոն դրամ։

19) Հայաստանի ուղևորահոսքը աճել է 12․2%-ով։

20) Երևանում 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան կկառուցվի, որի համար կներդրվի 250 միլիոն ԱՄՆ դոլար։ Շինարարության մեջ կներգրավվի 1000–1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։

21) Ամերիկյան «DISCO» ընկերությունը 13․5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել։

22) «DISCO» ընկերությունը ՀՀ-ում մասնաճյուղ է բացել՝ 50 նոր աշխատատեղ ստեղծելով։

23) Սոցիալապես անապահով խմբերի համար համապատասխանաբար 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը։

24) 22 միլիարդ դրամի նոր բնակարաններ են գնվել։

25) Ոստիկանությունը մասնակցում է երկրի սահմանների պաշտպանությանը (հյուսիսարևելյան սահման)։

26) 7 մլրդ դրամի համայնքային ծրագրեր են իրականացվել , որոնց մի մասը հիմա ընթացքի մեջ է։

27) Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աստճանը աննախադեպ ցածր մակարդակի վրա է։

28) Բացառվել է պատմամշակությաին հուշարձանների քանդումը։

29) Ավելի քան 350․000 աշակերտների հնարավորություն կտրվի ուսումնական տարվա ընթացքում երեք անգամ այցելել այս կամ այն մշակությաին հաստատություն։

30) Համաձայնագիր է ստորագրվել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի հետ՝ 200․000 ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ ստեղծելու մասին։ Սա կօգտագործվի հայկական համալսրանների, ինչպես նաև միջազգային փորձագետների համար․

կֆինանսավորվեն փորձագիտական հետազոտությունները,
կրթաթոշակ կտրամադրվի ուսանողներին։
31) 60%-ով գերակատարվել է 2018թ-ի ճանապարհաշնության ծրագիրը։

32) Օպերատիվ կապ է հաստատվել Փաշինյանի և Ալիևի միջև։

33) Կառավարությունը ամեն ինչ անելու է Արցախին բանակցությունների մեջ ներգրավվելու համար։

34) 487 միլիոն դրամի սուբվենցիա տալու որոշում է կայացվել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի՝ 2018թ․ տարերային աղետների պատճառած վնասների համար։

35) Երթևեկության կանոնների խախտման հետևանքով առաջացած տուգանքների համաներում է եղել 150․000 մարդու նկատմամբ, որի արդյունքում 13 միլիարդ դրամ ներվել ։

36) Առաջին անգամ քսանչորս տարվա ընթացքում երկրում քաղբանտարկյալներ չկան։

37) 125․000 մարդու վարկային պատմությունը մաքրվել է ( սև ցուցակից հետ են եկել սպիատկ ցուցակ)։

38) «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսները իջել են աննախադեպ ցածր մակարդակի։

39) 209․000 մարդու աշխատավարձ բարձրացել է։

40) 200․000 մարդու աշխատավարձ բարձրանալու է 2019թ․ ընթացքում։

41) 50 արվեստագետ 1400 հանրակրթական դպրոցներում կխոսի գրականությունից, երաժշտությունից և կերպարվեստից։

42) Մինչև 2018թ․ տարվա վերջ լուծվելու է Արմաշի խմելու ջրի խնդիրը։ Կառավարությունը 15 միլիոն դրամ է հատկացրել համայնքի ջրամբարի կառուցման համար։

43) «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018թ-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս պահին արդեն վճարվել է հինգ ամսվա աշխատավարձ ՝ շուրջ 55 միլիոն դրամ։

44) Դատապարտյալները նոր արտոնություններ կստանան․

պատժի կրում ազգականների բնակության վայրին մոտ,
երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր,
ամսվա ընթացքում 60․000 դրամի գնումներ կատարելու հնարավորություն։
45) Հանրության առաջ բաց են Բ26-ի և ԱԺ-ի դռները։

Ինֆորմացիան վերցրել եմ Կառավարության, կառավարության անդամների ֆեյսբուքյան պաշտոնական էջերից։

Անուշիկ Դավթյան

medium.com

(Visited 249 times, 1 visits today)