«Թվում է` արվում է հնարավորինս նրանց պղտոր ջրից մաքուր դուրս բերելու համար». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ռոբի, հուսամ շուտով նաև սերժի ու մյուսների, գործը քննարկվում է բացառապես օրենքի և սահմանադրության «տառին» համապատասխան, ապա թվում է, թե արվում է հնարավորինս նրանց պղտոր ջրից մաքուր դուրս բերելու համար։ Օրենքն էլ են իրենք գրել, սահմանադրությունն էլ։ Ռոբի գործը մեկ անձի գործ չէ, դա գործ է ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցություն կազմած համակարգի դեմ։ Համակարգ, որն իր մեջ կլանել է և՛ պետական բարձրագույն իշխանությունը, դրա կառուցները (դատարան, ԱԺ, այլն), ևʹ դրա գործիքները, զորօրինակ՝ օրենքները և սահմանադրությունը։ Անհրաժե՞շտ է արդյոք «ռոբի քրեական գործին» լուծում տալ դատարանի կողմից օրենքով․ այո՛, դա քաղաքակիրթ և ճիշտ ձև է։ Սակայն, սա այն դեպքն է, երբ «ճիշտը մի հատ չէ»։ Արդյո՞ք որևէ մեկը կասկածում է, որ ՀՀ-ում ընտրությունները և հանրաքվեները շարունակաբար կեղծվել են, պետական կառույցներն ամբողջությամբ կառուցվել և գործել են լիակատար կոռուպցիայի պայմաններում, պետական բյուջեի միջոցներն «ատկատների» աղբյուր են եղել։ Այ եթե այս համակարգն օրենքով և սահմանադրությամբ պատասխանատվության ենթարկվի, դա կլինի միակ ճիշտը, արդարացին։ Իսկ օրենքը ոչ թե համակարգ է պատժում, այլ՝ անհատ, հետևաբար ռոբի դեմ կիրառվող գործիքը բավարար չէ, գուցե նաև թույլ չի տալիս ոչ միայն համակարգին «պատժել», այլ նաև հենց ռոբին։ Համակարգը տասնամյակներ շարունակ գործել է ինքնապահպանման բնազդով․ բոլորը-բոլորի դեմ ունեն բավարար կոմպրոմատներ։ Դե եկ ու պատժի․․․ Անհրաժեշտ է՝ «պետության անունից իրավաքաղաքական գնահատական տալ նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեությանը, արձանագրել դրա ծանր հետևանքները և ապահովել Անցումային արդարադատության իրականացումը և իրականացնել քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում)»։ (ՍԾՀԿ ծրագրից) Օրենքը և սահմանադրությունը կարող են գործիք դառնալ Արդարության հասնելու ճանապարհին։ Մեր այսօրվա սահմանադրությունը այդ ճանապարհին խոչընդոտ է։ Մեծ հաշվով դրա (սահմանադրության) հիմքով կառուցված համակարգը ևս խոչընդոտ է»։

http://mamul.am

(Visited 57 times, 1 visits today)