Փաշինյանի վարկանիշը ֆեյքերն են փորձում գցել. Անդրանիկ Հարությունյան

«20-25 տարի առաջ քանդածը հնարավոր չէ մեր երկրում միանգամից վերականգնել: Քաղաքական դաշտը ես նմանեցնում եմ թատրոնին: Ինչպես որ ռեժիսորը, դերասաններն են ամիսներով աշխատում ներկայացման վրա, որպեսզի գոհացնեն հանդիսատեսին, այնպես էլ ղեկավարությունն է աշխատում: Երկուսն էլ ժողովրդի համար են աշխատում,
պարզապես թատրոնը՝ 300 հոգու համար, ղեկավարությունը՝ 3 միլիոն հոգու: Տարիներ են պետք, որպեսզի ղեկավարության աշխատանքի արդյունքը ճաշակենք: Ամեն դեպքում, համոզված եմ, որ ապագան լուսավոր է լինելու»,- ասել է դերասան Անդրանիկ
Հարությունյանը՝ անդրադառնալով ներկայիս իշխանության գործելաոճին և
հանրային պահանջին:

Մեր դիտարկմանը, թե ակտիվ կերպով հակաքարոզչություն է տարվում եւ փորձ է
արվում ամեն կերպ ներկայացնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այլևս առաջվանը չէ, դերասանը հակադարձեց. «Չէի ասի: Փաշինյանի վարկանիշը ֆեյքերն են փորձում գցել, իսկ իրականում նա նորմալ դիրքերի վրա է: Բացի այդ, մի բան էլ ասեմ. նորմալ է, որ քաղաքական գործչի վարկանիշը տատանվի, այն չի կարող ամեն պահի իր պիկի վրա լինել»: Անդրանիկը հավելեց, որ ՀՀ կառավարությունից մի ակնկալիք ունի. որ հայ ազգն ապրի բարեկեցիկ կյանքով, որ սոցիալական առումով հավասարություն տիրի
երկրում:

Մենք մի փոքր էլ խոսեցինք ստեղծագործական կյանքից: Անդրանիկը տեղեկացրեց,
որ «Դեպուտատի շոու»-ի 3-րդ տեսահոլովակն են պատրաստում, այս անգամ եւս
հայտնի աստղի հետ: Դերասանը, սակայն, փակագծերը չբացեց: Միայն նշեց, որ այն
նվիրված է լինելու Ռուսաստանի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների մեր
«խոպանչիներին»:

Դերասանը նաև նշեց, որ ստեղծագործական կյանքում բուռն շրջան է. «Մարտ
ամսին համերգներով հանդես կգանք Եվրոպայում: Կյանքը եռում է, չեմ բողոքում:
Տարին լավ է սկսվել, մնում է՝ լավ էլ ընթանա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

http://operativ.am

(Visited 93 times, 1 visits today)