«Ձեզ ի՞նչ էր թվում, այս ազգը անլեզու հայվաններ են․․․ Տո ձեզանից մեծ հակահեղափոխական կա՞». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեմ հասկանում նորաթուխ իշխանության որոշ ներկայացուցիչների ինչի համար են աչքերը կլորացրած զարմանում, թե ժողովուրդը ինչու է որոշ հարցերի շուրջ պահանջներ կամ բողոքներ ներկայացնում։

Ձեզ ի՞նչ էր թվում, այս ազգը անլեզու հայվաններ են, որ սեփական կարծիք չեն կարող ունենալ։ Նենց են շշմում , թե ՝ ինչու՞ եք բողոքում տոնածառի գնից, ինչու՞ եք անհանգստանում ՀԱՊԿ-ի հարցերով, ինչու՞ եք վրդովված Մանվելի գրավով խափանման միջոցը փողելուն, ինչու՞ եք խոսում աշխատավարձերի և թոշակների բարձրացումից, ինչու՞ ․․․ ինչու՞․․․

Երեկ մեկ, այսօր երկուս արդեն զարմանում եք, որ ժողովուրդը կարա պետությանը վերաբերվող հարցերի մասին կարծիք հայտնի, զարմանում եք հերիք չի , մի հատ էլ փորձում եք ձեռք առնել։ Հա իհարկե, եթե մեկը փորձի ճշտել, թե ում եք ձեռք առնում, հաստատ բոլորին ասելու եք, որ դա իրեն չի վերաբերվում, հետո «դնեվալնի» դարձած ցրողական պատասխան ունեք՝ հակահեղափոխականներ։ Տո ձեզանից մեծ հակահեղափոխական կա՞։ Դուք , որ ձեր միամիտ հալով մի շարք մարդկանց «փուռն եք տալիս»։

Հասկանալի է, որ անլեզու ամբոխին կառավարելը բավականին հեշտ է, բայց հաշվի առեք, որ անլեզու ամբոխի պատասխանը լինում է պատմության մեջ մեկ անգամ ու շատ դաժան։ Նենց որ , գնացեք ամեն օր առաջին պատահած եկեղեցին ու մոմ վառեք, որ էս ժողովուրդը դեռ խելոք քննարկում ու հարցեր է բարձրացնում, որոնք դուք, որպես ժողովրդի ԾԱՌԱՆԵՐ, պետքա խելոք կատարեք ու պատասխան տաք։

Թե կարծում եք չե՞նք նկատում, որ վարչապետին դեմ եք տվել ու բոլոր հարցերի սլաքները ուղղում եք իրեն ու փուշ կերած մալի պես նայում եք դեմքին։ Մենք էլ ենք նկատում, ինքն էլա նկատում, հանգիստ տեղներդ նստեք, ինչպես կասեր դասականը»:

http://lratu24.ru

(Visited 155 times, 1 visits today)