Աշխարհի շալակն ելածներին թվում է, թե ժողովուրդը Գիքորի դերում է…. ափսո՜ս հարգանքին․․․

Հարգելի գեներալ, ժամանակին որպես Շուշիի հաղթանակի հրամանատարներից մեկի, գրել եմ ձեր մասին: Դուք էլ գիտեք, որ Արցախն ու Հայաստանը, մեկ հող, մեկ մարմին է և արդեն 30 տարի մենք քնում ու արթնանում ենք, խաղաղության աղերսով, ու մեր զավակների կորստյան ողբով:

1988թ. փետրվարի սումգայիթյան եղեռնագործությունից, դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից և արցախյան ազատագրական պայքարի անավարտ վերջաբանից մինչ օրս, Հայաստանից և Արցախից գրեթե մեկ և կես միլիոն հայ է արտագաղթել: Հաղթանակ տարած գեներալին ուզում եմ հարցնել՝ հաղթանակ տարած երկրից ինչու էին հեռանում նրա բնակիչները:

Չկա պատմության մեջ այդպիսի փաստ, որ պատերազմում հաղթանակ տարած երկրի ժողովուրդը լքի իր էթնիկ տարածքը, որը արյունով է վերցրել…և ուզում եմ հարցնել՝ թե ինչու է մինչև օրս ժողովուրդը բերնե բերան տանում Պարույր Սևակի խոսքերը՝ ,, Մարդ կա ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,,:

Ժողովրդի հետ զգույշ պետք է խոսել, հարգելի գեներալ, նա շատ իմաստուն է և հարգել գիտե իր ազնիվ զավակներին: Աշխարհի շալակն ելածներին թվում է, թե ժողովուրդը Գիքորի դերում է…. ափսո՜ս հարգանքին:

Աղբյուր՝

http://lratu24.ru

(Visited 44 times, 1 visits today)