Վագրի և բուժակի մասին․ մարդը և գազանը երկար զննում էին միմյանց, ինչ տեղի ունեցավ հետո

Այս դեպքը տեղի է ունեցել վաղուց, բայց առ այսօր շարունակում է զարմացնել։ 2008 թվականի ձմռանը Պրիմորիեի երկրամասի գյուղերից մեկում տեղի բուժակը գիշերով արթնացավ տարօրինակ ձայներից, բայց քանի որ աղմուկը դադարեց, նա շարունակեց քունը։ Իսկ առավոտյան, երբ ցանկացավ դուրս գալ տնից, չկարողացավ դա անել։ Դրսից ինչ-որ ծանրություն թույլ չէր տալիս բացել դուռը։ Բոլոր փորձերը զուր էին։ Այդժամ նա որոշեց դուրս գալ պատուհանից և, հայտնվելով բակում, սաստիկ զղջաց։

 
Դռանը հենված պառկած էր մի ահռելի արու վագր և սառը, բայց ոչ ագրեսիվ հայացքով նայում էր բուժակին։ Հասկանալով, որ վազել դեպի պատուհանը չի հասցնի, նա փորձեց հաղթահարել սարսափն ու մնաց տեղում կանգնած։
Մարդը և գազանը երկար զննում էին միմյանց։ Վագրն ասես հասկանալով, որ մարդը վտանգ չի ներկայացնում, մոտեցավ նրան, և միայն այդ ժամանակ բուժակը նկատեց գազանի վիզը սեղմող պողպատալարե սեղմօղակը՝ չինացի որսագողերի «նվերը»։ Այդպիսի ծուղակներով նրանք սովորաբար եղջերու են որսում, բայց երբեմն դրանց զոհն են դառնում նաև վագրերը։ Պողպատալարը խոր մխրճվել էր կենդանու մաշկի մեջ և սաստիկ թարախակալում առաջացրել։ Որքա՜ն հուսահատ պիտի լինի վայրի գազանը, որ օգնության համար դիմի մարդուն։

Ինչևէ, բուժակն ամեն ինչ հասկացավ և որոշեց օգնել կենդանուն։ Երկու շաբաթ վագրն ապրում էր նրա խորդանոցում, բուժվում ու սնվում։ Տեղի բնակիչները մեծապես օգնում էին այդ հարցում, գազանի համար միս բերում։ Վերքի մշակմանը վագրը դիմանում էր նախանձելի համբերատարությամբ և ոչ մի անգամ ագրեսիա չցուցաբերեց, չվնասեց իր բարերարին։

Ծանոթությունից երկու շաբաթ անց ապաքինված վագրը հեռացավ՝ ճիշտ այնպես, ինչպես որ եկել էր, գիշերով։ Անցավ մի քանի օր։ Եվ, ահա, առավոտյան բուժակը կրկին չկարողացավ բացել դուռը։ Ինչպես և նախորդ անգամ՝ դուրս գալով պատուհանից, նա բակում տեսավ վագրի հետքերը, իսկ դռան շեմին ընկած էր երախտապարտ գազանի նվերը՝ մի մեծ եղջերու։

 

(Visited 146 times, 1 visits today)