Ինչո՞վ եմ ապրելու, ինչո՞վ եմ ապրեցնելու իմ երեխաներին. երգիչները վրդովված են ՊԵԿ որոշումից

Ամիսներ առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ  հայ երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել: ՊԵԿ նախագահի խոսքը հիմնականում վերաբերում էր ռեստորաններում երգող անհատ կատարողներին:

ՊԵԿ-ը բազմաթիվ անգամ դիմել է շոու բիզնեսի ներկայացուցիչներին` խնդրելով հաշվառման կանգնել հարկային մարմիններում, հայտարարագրել եկամուտները և բարեխիղճ հարկ վճարող դառնալ` միևնույն ժամանակ հիշեցնելով, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ քննարկմանը մասնակցեցին երգիչներ Վահագն Ռաշը և Արսեն Գրիգորյանը:
Ա. Գրիգորյանը նշեց, որ այս հայտարարությունն այնքան էլ հիմնավորված չէ. չկան մեխանիզմներ. «Մենք տեղյակ չենք՝ ինչպես պետք է իրականացվի այդ գործունեությունը, այլ երկրներում ովքեր հարկեր են վճարում, նաև ապահովագրված են, և ծերության ժամանակ այդ գումարների որոշ մասը վերադառնում է իրենց: Երգիչների մեծ մասը ոչ մի տեղ գրանցված աշխատող չէ, աշխատանքի մասին թուղթ չունենք, անհատ կատարողներ ենք կամ ստեղծագործողներ:

Պետք է օրենք ընդունելուց առաջ հանրային քննարկում լիներ, հաշվի առնվեր տվյալ ոլորտի ներկայացուցիչների կարծիքը: Օրինակ՝ ես իմ աշխատածի 30 տոկոսով եմ ապրում, մյուս 70 տոկոսը բարեգործական նպատակներով է սպառվում: Բացի դրանից՝ ես մտածում եմ, որ իմ երգով կարող եմ հայի տեսակը պահել, այսինքն՝ իմ երգը կոմերցիոն բնույթի չէ, դա տալո՞ւ է տարբերություն, թե՞ ոչ… Ոչ ոք տեղյակ չէ, թե մենք ինչքան ներդրումներ ենք անում…

Եթե ես, օրինակ, ամիսներ շարունակ միայն բարեգործական համերգներին եմ երգում, և մի օր ինձ հրավիրում են հարսանիքի և կլորիկ գումար են տալիս, այդ գումարը հա՞րկ պիտի վճարեմ, բա ինչո՞վ եմ ապրելու և ինչո՞վ եմ ապրեցնելու իմ երեխաներին… Մշակույթի գործիչները՝ բոլորը ներդրումներ են անում մշակույթի զարգացման գործում»:

«Ուզում են արտասահմանի փորձը Հայաստանում ներդնել, բայց այնտեղ մեծ գումարներ են ստանում, և դա երևում է բանկային քարտերի վրա, այստեղ ի՞նչն են հարկելու»,- ընդգծեց Վահագն Ռաշը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

https://www.1in.am/2497753.html

(Visited 77 times, 1 visits today)