« Քեզ գրկում եմ ու համոզվում՝ ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝ կյանք ես տվել ինձ». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարները որդու հետ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը վերջերս մայրիկ դարձավ, որդու՝ Արեգի հետ նոր լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին։ Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել… միշտ ներել: Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: Քեզ գրկում եմ ու համոզվում՝ ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝ կյանք ես տվել ինձ»:

Գրառմանը կից երգչուհին գտագործել է «Իմ Արեգ», «Երազանքներն իրականանում են» հեշթեգերը: Ինչպես երևում է լուսանկարներից, փոքրիկի` քառասունքից դուրս գալու առթիվ, նրանք ստացել են քահանայի օրհնությունը։

Հիշեցնենք, որ երգչուհու առաջնեկը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 12-ին: Փոքրիկի ծննդից հետո երգչուհին  Tert.am Life-ին ասել էր. «Երջանկությունս Արեգ անունն ունի»:

http://life.tert.am

(Visited 135 times, 1 visits today)