Վաղ թե ուշ նոր իշխանության դեմ էլ էին պայքարելու նույն մեթոդներով․․․

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային ևանվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիրՍտյոպա Սաֆարյանը:

– Նիկոլ Փաշինյանը, ուղիղ տեսակապի միջոցով դիմելով ճանապարհ փակող էջմիածինցիներին, ասել է՝ Երևան-Էջմիածին ճանապարհը փակում են, անունն էլ դնում են, թե բա լա՞վ էր, որ դուք փակում էիք ճանապարհը։

«Մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, և մենք գիտեինք, որ ժողովուրդն ուզում է իշխանության փոփոխություն»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ չի կարելի ժողովրդի վստահությունն ունեցող երկրում ճանապարհ փակել։

Արդյոք այստեղ խնդիր չե՞ք տեսնում, մտահոգվելու առիթ չկա՞։

– Ընդհանուր առմամբ, մի օր մենք բախվելու էինք այս խնդրին, որովհետև վաղ թե ուշ, իհարկե, նոր իշխանության դեմ էլ էին պայքարելու նույն մեթոդներով, ինչ մեթոդներով իրենք են պայքարել նախկին իշխանությունների դեմ։

Այս կտրվածքով սա, իհարկե, խնդիր է։ Լավ  պրակտիկա չի լինի, եթե փողոց փակելն իսկապես դառնա խնդիր լուծելու միջոց։ Նախ՝ դրա համար չպետք է թողնել, որ խնդիրները փողոցում ընկած լինեն։ Նախկին իշխանությունը դա էր անում։

Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկին իշխանությունների լեգիտիմության բացակայության մասին, բայց այստեղ ավելի լուրջ պատճառ կար։ Նախկին իշխանությունները լուծում չէին տալիս այդ խնդիրներին։

Ես բացարձակապես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել հին ու նոր իշխանությունների միջև, որովհետև այնուամենայնիվ քաղաքական կամքի ակնհայտ տարբերություններ կան, բայց նաև պետք է մի բան հասկանանք, որ հենց այս տեսքով փորձել բացառել, որ մարդիկ փողոցի փոխարեն կգնան պետական ատյաններում իրենց խնդիրները կլուծեն, դրա համար առաջին հերթին պետք է չափազանց բարձրացնել պետական մարմինների արդյունավետությունը։

Կոնկրետ քանի որ հարցը վերաբերում է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության հարցին, նրա դատավարությանը, թերևս այդ  բոլոր հարցերը չէին լինի, եթե գործը հասած լիներ դատարան, և հասարակությունը տեսներ, որ դատաքննություն է գնում, և արդյոք Մանվել Գրիգորյանը, գտնվելով ազատության մեջ, խոչընդոտո՞ւմ է դատաքննությանը կամ փորձո՞ւմ է ազդել դատաքննության վրա։

Այս առումով կոնկրետ հենց այս օրինակով, իհարկե, իշխանությունը պետք է արագացնի իր քայլերը, որովհետև այն տպավորությունն է, որ քննություն չկա, և ուղղակի Մանվել Գրիգորյանին մի օր բաց են թողնում, մի օր վերցնում են, և այսպես շարունակ։

Բնականաբար, հասարակությունն էլ իր բողոքն այդ կերպ է արտահայտում։ Կրկնում եմ՝ այս պրակտիկան պետք է ավարտվի, իսկ դրա համար պետք է պատկան մարմիններն էֆեկտիվ գործեն։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նաև, որ օրինակ՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման լուրը մամուլից է իմացել, և փորձում է ցույց տալ, որ դատական իշխանության վրա ինքն ազդեցություն չունի։

Իսկապե՞ս կարծում եք, որ այսօրվա իշխանությունը որևէ ազդեցություն չունի դատական իշխանության վրա։ Այդ դեպքում դատական իշխանությունն ինչո՞ւ իրեն անկախ չի զգում։

– Որևէ ձևով իրավիճակ չի փոխում այն, թե որտեղից ենք լսել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին լուրը։ Ենթադրենք, ընդունեցինք, որ պարոն Փաշինյանը մամուլից է այդ մասին իմացել։

Այստեղ խնդիրը վերաբերում է այլ բանի, մարդիկ չեն բողոքում նրանից, թե ինչու է վարչապետը մամուլից լսել կամ ինչու չի խառնվում։ Մարդիկ ուղղակի հիշում են այն ծանրագույն մեղադրանքները, որ իշխանությունները ներկայացրել են Մանվել Գրիգորյանին, և նրա դատաքննության փոխարեն կա ընդամենը խափանման միջոցի քննություն։

– Վերջին օրերի գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում, երբ նախ՝ Փաշինյանը մամուլին է մեղադրում, հիմա էլ նշում է, որ լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանություններին է պատկանում։ Սա լուրջ մարտահրավեր չէ՞ լրատվամիջոցներին։

– Ես չէի ցանկանա, որ ՀՀ իշխանությունները ներքաշվեն, այսպես կոչված, մեղադրանքի խաղի՝ blame-game-ի մեջ, երբ մամուլը կամ հասարակությունը վարչապետին է մեղադրում, վարչապետն էլ՝ մամուլին։

Այս կտրվածքով սա թերևս բացարձակապես լավ տեղ չի տանելու։ Խնդիրն այն է, որ հասարակությունն արդեն կոնկրետ արդյունքներ է ուզում իշխանությունից, այդ թվում նաև՝ արդարադատության մասով։

– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում միաձայն քվեարկեց ու աջակցեց ԲՀԿ թեկնածուին ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

– Սա նշանակում է, որ կա քաղաքական կոնսենսուս «Իմ քայլի» և ԲՀԿ-ի միջև

Բարձրացված տուրքերի համար արտոնություն սահմանելը ժամանակավոր լուծում է. քաղաքապետարանն այլ ճանապարհներ պետք է գտնի

Կա քաղաքական կոնսենսուս «Իմ քայլի» և ԲՀԿ-ի միջև։

1in.am

(Visited 30 times, 1 visits today)