Ինչպես Արմինկայի եւ Ջուսի «ակվարիումի» տղեն դարձավ ԱԺ փոխնախագահ (Տեսանյութ)

Ազգային ժողովում երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑՆ իր խմբակցության անունից եւ իշխող քաղաքական ուժ լինելու իրավունքով՝ ԱԺ նախագահի տեղեկալ առաջադրեց նույն խմբակցության անդամ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ: Ապա ներկայացրեց նրա կենսագրական տվյալները. 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2000թ. ավարտել էԵրեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2015թ-ին՝ ՀՀ ԳԱԱգիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանինախագահի օգնական, գրասենյակի քարտուղար:  2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկայինռեսուրսների կառավարիչ: 2004-2010թթ. եղել է «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի հիմնադիր-սեփականատեր: 2006-2007թթ.՝ «Սիթի FM» ռադիոկայանի «Ֆելիչիտա» եւ «Չի կարողպատահել» ռադիոնախագծերի հեղինակ եւ վարող: 2008թ. մասնակցել է European Education & Research Center-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ. եղել է երաժշտական պրոդյուսեր, «TV5» հեռուստաընկերությունում աշխատել էսերիալի տնօրեն-պրոդյուսեր, հաղորդավար, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում՝հաղորդավար, «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ դերասան:

Ինչպես նշեց Լ. Մակունցը, Ա. Սիմոնյանը եղել է նաեւ միշարք երաժշտական, քաղաքական, նախընտրականտեսահոլովակների պրոդյուսեր: 2011թ.-ին՝ «No comment»ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ»ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իրհիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ-ում գլխավորխմբագիր: 2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքիցուցակով մասնակցել է Երեւանի ավագանուընտրություններին: 2013-2015թթ. եղել է «Քաղաքացիականպայմանագիր» հանրային-քաղաքական միավորմանկառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիրանդամ, 2016թ.՝ հոկտեմբերի 30-ին վերընտրվել:

2015-2016թթ.-ին «Քաղաքացիականպայմանագիր» կուսակցության խոսնակն է եղել:  2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ է եղել «Ելք» դաշինքից:  2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր է ընտրվել (թիվ 4 ընտրատարածքից՝«Ելք» կուսակցությունների դաշինքի ցուցակով: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերիմշտական հանձնաժողովի անդամ է եղել: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքայինընտրական ցուցակով: Նույն թվականի սեպտեմբերին էլ ընտրվել է Հայաստանի ֆուըբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ: Հրապարակախոսական մի շարք հոդվածների հեղինակ է:

Բայց որտեղի՞ց է հայտնի Ալեն Սիմոնյանի դեմքը՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի թիմում հայտնվելն ու այսօր էլ արդեն ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելը: Հիշեցնենք. երգչուհիներԱՐՄԻՆԿԱՆ եւ ՋՈՒՍԸ տարիներ առաջ մի զուգերգ ունեին՝«Երգը իմ տարերքն է», որի տեսահոլովակի  տղային պահում էին ակվարիումում: այ հենց այդ ակվարիումի միջի տղան էլ այսօր դարձավ մեր ԱԺ նախագահի տեղակալը:

Հ.Գ.- Տեսահոլովակը դիտե՛ք ստորեւ.

(Visited 666 times, 1 visits today)