Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը հանդիպել է Նաիրիտի աշխատակիցների հետ։ Մանրամասներ։

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Նաիրիտի աշխատակիցների հետ:

«Այսօր կրկին ընդունել էի Նաիրիտի աշխատակիցների մի խմբի՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ միասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը: Աշխատանքն ու քննարկումներն այս հարցերի շուրջ կշարունակվեն»,

— գրել է Սիսեռյանը:

(Visited 19 times, 1 visits today)