Փաշինյանը գործակցում է Սերժ Սարգսյանի հետ». Փոստանջյան

«Դատարանները շարունակում են կատարել գործադիր իշխանության պատվերները»,-լրագրողների հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց «Սասնա ծռերի» գործով պաշտպան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ որպես իշխանություն, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է գործակցել նրա հետ:

Իշխանությունն այս մարդկանց ձեռքում է, ուստի այդ իշխանությամբ ազդում են դատարանների վրա՝ թղթապանակների եւ այլ միջոցներով»,

-նշեց Զարուհի Փոստանջյանը: Նրա բնորոշմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը մեծ լծակներ ունի դատական իշխանության վրա, ինչի մասին փաստում են վերջին աղմկոտ ձայնագրությունները. «Գործադիր իշխանությունն է որոշում, թե այսինչ մարդուն ինչպես ազատել կալանքից, գրավի ինչ չափ սահմանել: Հեռախոսազրույցների գաղտնալսումներն այդ մասին փաստում են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(Visited 48 times, 1 visits today)