Զինվորը խնդրում էր նախարարին առաջնագիծ գնալ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ դա «Շատ սիրուն նկար է՝ շատ հուզիչ պատմությամբ»:

«Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ:

Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր՝ թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք:

Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորն արցունքներն աչքերին հորն ասում է. «Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»:

(Visited 19 times, 1 visits today)