Արտառոց դեպք Թունիսում․ Օձանման կիսագուլպաների միջոցով ամուսնուն գերել փորձող կինը հայտնվել է հիվանդանոցում

Թունիսի բնակչուհին փորձել է ամուսնուն գերել օձանման կիսագուլպաներով, սակայն հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է lenta.ru-ն՝ Rassd Tunisia պորտալին հղումով:

Տղամարդը մտել է ննջասենյակ և տեսնելով կիսագուլպաները՝ դրանք իսկական սողունների տեղ դրել: Նա վազել է խոհանոց, վերցրել դանակը, վերադարձել ննջասենյակ ու այն խրել, ինչպես իրեն է թվացել, անկողնում հայտնված օձի գլխի մեջ: Սակայն իրականում դա եղել է իր կնոջ ձախ ոտքը:

Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ վնասվածքը մշակելու:

(Visited 226 times, 1 visits today)