Աստղագուշակ․ դեկտեմբերի 26

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտյան փորձեք պահպանել ինքնատիրապետումը: Օրվա այդ հատվածում հույզերին տրվելը խիստ անցանկալի է: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Ձեզ կհաջողվի լուծել խնդիրները, գլուխ հանել այն գործերից, որոնք ոչ շատ վաղուց չափազանց բարդ էին թվում: Պետք կգա այն, ինչ հասցրել եք սովորել վերջին ժամանակներս:

Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ, հաճելի լուրեր ձեզ համար թանկ մարդկանցից: Վերջին շրջանում լարված հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Հարգանքով կվերաբերվեք ուրիշների հետաքրքրություններին, և շրջապատը կնկատի դա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարդ ու անհանգիստ կլինի: Այդ հատվածում ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել ուրիշների գործերին: Երբեմն դրանց պատճառով ստիպված պետք է լինեք հետաձգել սեփական պլանների իրագործումը: Նման պահերին շատ կբարկանաք: Հետևեք, որ ձեր բարկության զոհերը ձեզ համար թանկ մարդիկ չդառնան:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կանցնի ու կուրախացնի հաճելի անակնկալներով: Որոշ Ցուլեր հաջողությամբ ավարտին կհասցնեն այն գործը, որին մեծ ուժեր են նվիրել, մյուսներն էլ պատասխաններ կստանան այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել են:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ցանկացած կարևոր հարց պետք է քննարկել օրվա առաջին կեսին: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին: Ինչքան ուշ սկսեք լուրջ զրույցներ վարել, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք վեճերով կավարտվեն, փոխհամաձայնության հասնել չի հաջողվի և կնեղանաք իրարից:

Մտերիմները ձեր ուշադրության ու աջակցության կարիքը կզգան: Աշխատեք նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: Հոգ չէ, որ դրա համար ստիպված պետք է լինեք որոշ գործեր հետաձգել: Օրը հարմար է ոչ մեծ գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումներն անհաջող կլինեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ օր է: Այն նոր խնդիրներ ու համարձակ պլաններ կբերի: Շատ նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ կհայտնվեն: Կփորձեք ամեն ինչ հասցնել և իզուր, քանի որ պետք է կենտրոնանաք ամենակարևորի վրա, իսկ մնացած ամեն ինչ կարող է սպասել:

Շփումների ժամանակ զուսպ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ասված որոշ խոսքեր վեճերի ու վիրավորանքների պատճառ կդառնան: Նոր ծանոթների հետ գործ ունենալիս շատ կշտապեք, հաճախ նրանց մասին ավելի լավը կմտածեք, քան նրանք արժանի են, կվստահեք անվստահելի մարդկանց:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ լավ կընթանա, բայց իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե չհուսահատվեք ու շարունակեք շարժվել ընտրած ուղղությամբ: Անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար պետք է համառ լինեք: Շրջապատողների հետ շփումները ձեզանից ամրություն կպահանջեն: Պետք է պաշտպանվեք հարձակումներից, դիմադրություն ցույց տաք նրանց, ովքեր փորձում են ձեզ պարտադրել իրենց կամքը կամ չարաշահել ձեր բարությունը:

Օրվա երկրորդ կեսը լավագույն ժամանակն է կարևոր գործերի ու որոշումների համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ, ամեն ինչ հաշվի առնել ու ոչինչ աչքաթող չանել: Այնպես որ՝ սխալները քիչ հավանական են:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Որոշ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի: Կարող եք ձեր առաջ նոր նպատակներ դնել, բարդ գործեր ստանձնել: Շատ հարցերում հաջողությունն ուղեկից կլինի ձեզ: Կարևոր է չշտապել, հատկապես եթե միայնակ եք գործում: Ուսումնասիրեք իրավիճակը ու աշխատեք նվազագույնի հասցնել ռիսկերը:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ ու հանդիպումներ անսովոր մարդկանց հետ: Հետաքրքրասեր կլինեք ու բաց չեք թողնի օգտակար տեղեկատվություն ստանալու շանսը, հարցեր կտաք հենց նրանց, ովքեր պատասխաններ ունեն այդ հարցերին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ, բարդ օր է, բայց այն անհույս վատը համարել չի կարելի: Կլինեն հաջող պահեր, բայց հարցն այն է՝ արդյոք կկարողանաք օգտվել դրանցից: Որոշ Կշեռքներ վճռականության պակաս կզգան, ոմանք էլ կնախընտրեն գործելու փոխարեն ավելի լավ պայմանների սպասել, երրորդներն էլ կկասկածեն սեփական ուժերին:

Շատ օգտակար կլինի նախկինում ստացած փորձը: Մտորեք ոչ վաղ անցյալի իրադարձությունների շուրջ, վերլուծեք սեփական արարքները: Հնարավոր է՝ հասկանաք, թե որտեղ եք սխալվել, իսկ դա թույլ կտա խուսափել սխալները կրկնելուց:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վատ օր չէ: Շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել: Հաճախ այդ հարցում կօգնի հմայքը: Դուր կգաք մարդկանց, նրանք էլ հաճույքով կկատարեն ձեր խնդրանքները, կաջակցեն ձեր նախաձեռնություններին, կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Բայց երբեմն շրջապատի բարյացակամությունը թույլատրելի սահմաններից դուրս կգա և ստիպված պետք է լինեք պաշտպանել ինչ-որ որոշումներ ինքնուրույն ընդունելու ձեր իրավունքը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործելու համար: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները ճիշտ կլինեն: Հնարավոր են զարմանալի հաջողություններ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Գործեր շատ կլինեն, հաճախ դրանք բարդ կլինեն, բայց չեք բողոքի, քանի որ լավ գիտեք, թե ինչի համար եք աշխատում: Նույնիսկ ծուլության ու ամեն ինչ հետաձգելու հակված Աղեղնավորներն այսօր մոտիվացվելու խնդիր չեն ունենա:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Այն հաճելի ծանոթություններ է խոստանում, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք: Շատ Աղեղնավորների համար օգտակար կլինի հին ընկերներին հանդիպելը: Նրանցից շատ հետաքրքիր բաներ կիմանաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե այսօրվա համար մեծ պլաններ ունեք, առավոտվանից անցեք դրանց իրագործմանը: Եթե գործերը հետաձգեք, վտանգ կա, որ էլ երբեք դրանց չեք վերադառնա: Դա վերաբերում է նաև կարևոր հարցերի քննարկմանը: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումներն ավելի լավ կանցնեն մինչև ճաշ:

Օրվա երկրորդ կեսը կանցնի թեժ, բայց անիմաստ ու անարդյունք վեճերի մեջ: Նշանի որոշ ներկայացուցիչներ օրվա այս հատվածում հակված կլինեն ավելորդ բաներ խոսել, վտանգ կա՝ հայտնեն գաղտնիքները նրանց, ովքեր շատ ավելի լավ կլիներ ոչինչ չիմանային:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է: Կփորձեք պահպանել ինքնատիրապետումը, բայց դա միշտ չի հաջողվի: Հաճախ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, խուճապի կմատնվեք, ձեզ լրիվ անօգնական կզգաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնպիսի բաներ կասեն ու կանեն, որի համար հետո կղզջան:

Աշխատեք չկրկնել հին սխալները: Օգտակար կլինի ուրիշների փորձը: Վատ մի զգացեք խորհուրդների հարցով դիմել նրանց, ում վստահում եք: Փորձեք ավելի համբերատար լինել մտերիմների հետ: Անձնական հարաբերություններն այսօր լարված կլինեն, բայց եթե փորձեք՝ անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը թեթև, հաճելի ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածում կարող եք շատ նոր բաներ իմանալ, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, հաջողության հասնել կարևոր գործում: Նույնիսկ եթե ինչ-որ բան չստացվի, չեք հուսահատվի, քանի որ հստակ գիտեք՝ անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին, բայց ավելի ուշ:

Իսկ ահա օրվա երկրորդ կեսը լարված կդասավորվի, այդ հատվածում հնարավոր են տհաճ պատահարներ, հիասթափություններ ու կորուստներ: Նույնիսկ ամենամտերիմների հետ լեզու գտնելը բարդ կլինի: Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգել: Այսօր բոլորին գոհացնող որոշում հազիվ թե ընդունեք:

(Visited 42 times, 1 visits today)