ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ԱՎԻՆՅԱՆԸ ՉՊԵ՞ՏՔ Է ՊԱՐԵԻՆ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՐԳԻ ՏԱԿ․ ՄԵՆՈՒԱ

Երեկ երեկոյան ֆեյսբուքահայությունն անկեղծորեն «տժժում» էր՝ տեսնելով, թե ինչպես է ՀՀԿ ցուցակի 8-րդ համար Մենուա Հարությունյանը Կիևի գիշերային ակումբներից մեկում պարում հեղափոխության օրհներգ դարձած «Քայլ արա» երգի հնչյունների ներքո։

Ընդ որում, ռուսական լրատվամիջոցը, որը տարածել էր Մենուայի պարով տեսաձայնագրությունը, հենց նա էր պատվիրել երգը։ «Հրապարակի»-ի հետ զրույցում Մենուան մեկնաբանեց իր պարը, նախ ասելով՝ չի կարելի՞ պարել։ Ապա նա, ի պատասխան դիտարկման, թե դա հասարակ պար չէ, այլ պար՝ հեղափոխության օրհներգը դարձած երգի հնչյունների ներքո, Մենուան, որ իր համար ձևակերպել էր նպատակ՝ հատ-հատ պայթեցնելու Նիկոլ Փաշինյանի փուչիկները, ասաց․ «Հա, ի՞նչ անենք, հիմա, եթե Արարատ Միրզոյանը կամ Տիգրան Ավինյանը Ուկրաինայում գիշերային ակումբում լինեին ու Շուշան Պետրոսյանի երգը հնչեր, պետք է ասեին՝ չենք պարում, որովհետև գաղափարական սխալ ե՞րգ է»։

Հնարավոր է՝ չասեին, բայց չպարեին հակագաղափարական երաժշտության տակ։ Մենուան նորից կրկնեց՝ երաժշտության գաղափարականն ու ոչ գաղափարականը ո՞րն է։ Մենուան ավելացրեց․ «Հեղափոխության հիմնը եթե «նաչնոյ կլուբներում» նվագում են, դա ավելի շատ պետք է քննարկվի, քանի որ դրա տակ պարում են։ Էդ իրենց համար է հեղափոխության հիմն, իսկ ասենք՝ էդ ուկրաինական փաբերում պարողների համար դա երգ ա»։

Այնպես որ, Մենուան առաջարկում է մի քիչ թեթև ապրել ու պրիմիտիվ բաներով չզբաղվել, ոչ մեկի պարի վրա չինքնահաստատվել։ «Հիմա, եթե ես պարում եմ էդ պարի տակ Հայաստանից դուրս ու շարունակում եմ սկզբունքորեն քննադատել Նիկոլի սխալները, չընդունել իրա սխալները»։

Նշենք նաև, որ պարը շատ թարմ է, բառացիորեն, երեկ է պարել։

http://hraparak.am

(Visited 171 times, 1 visits today)