Մանչեսթեր Յունայթեդը հեռացրել է Ժոզե Մոուրինյոյին

Մանչեսթեր Յունայթեդը պաշտոնապես հայտարարել է, որ Ժոզե Մոուրինյոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Պորտուգալացին Մանչեսթեր էր տեղափոխվել 2016 թվականի ամռանը:

Նա առաջին մրցաշրջանում կարողացավ հաղթել Անգլիայի լիգայի գավաթում և Եվրոպա լիգայում, սակայն հետագա մրցաշրջաններում թիմի գործերը միայն վատացան:

Այս տարի Յունայթեդը հակառեկորդ է գրանցել վերջին 30 տարիների ընթացքում բաց թողած գոլերի քանակով:

http://www.lragir.am

(Visited 16 times, 1 visits today)