ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎՈՎԱՅԻ ՊԱՏՎԵՐԸ ՉԵՂԱՎ․ ՆՈՐԱՏՈՒՍՑԻ ԱԼԻԿ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ՝ քրեական հեղինակություն համարվող «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանն արդարացվեց եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Արդեն դրսում նա, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով որոշմանն, ասաց․ «Գասպարյան Վովայի պատվերը չեղավ»:

Բանդուրյանը մտերիմներն էլ նշում էին․ «Կեցցե Նիկոլը, ժողովուրդ ջան»։

Նշենք, որ գործով ամբաստանյալներից արդարացվեց  նաեւ Բանդուրյանի թիկնապահ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը։ Իսկ «Չարբախցի Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն նրա դեպքում համաներում է կիրառվել։

Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդել էր մեղավոր ճանաչել Նորատուսցի Ալիկին եւ նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարվա, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

http://hraparak.am

(Visited 235 times, 1 visits today)