Աննա Հակոբյանի խոստովանությունը․

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հարցազրույց է տվել ռուսական EG.RU-ին և պատմել իր ընտանիքի, աշխատանքի, նոր պարտականությունների ու երազանքների մասին:Նա պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթության ու իրենց սիրո պատմության մասին։

«Մեր ծանոթության և սիրո պատմությունը Հայաստանում շատերին է հայտնի: Ռուս ընթերցողի համար ես կպատմեմ: Մենք ծանոթացել ենք դեռ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել նույն ֆակուլտետ: Երբ ես մտա լսարան, անմիջապես լսեցի այդ անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին բոլորը խոսում էին՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նրանով հիանում էին, նրան օրինակ էին բերում, նրա աշխատանքները վկայակոչում էին:

 

«Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն է»՝ լսում էի ես՝ դեռ ծանոթ չլինելով հերոսին»,

-պատմել է Աննա Հակոբյանը:Այնուհետ առաջին կուրսի ուսանողուհի Աննան առաջադրանք է ստացել հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր ապագա վարչապետը:«Ես գրեցի և հոդվածը բերեցի խմբագրություն: Այդպես էլ ծանոթացանք՝ աշխատավայրում: Նիկոլն առաջին հայացքից սիրահարվեց ինձ, իսկ ես՝ մի փոքր ավելի ուշ»,

— հիշել է Աննա Հակոբյանը:Հայաստանի առաջին տիկինը պատմել է նաև իր երազանքների մասին։ Պարզվում է՝ նա մանկուց երազում է ճանապարհորդել Աֆրիկայով:

Սակայն այժմ ես նախընտրում եմ հանգստանալ Հայաստանում, մենք մեծ ընտանիք ունենք, և մեր փոքր դստեր համար շատ դժվար կլինի այլ երկրներ մեկնել»,

— ասել է նա:Աննա Հակոբյանը պատմել է, որ այժմ նա նոր գաղափարներ է փնտրում, ուսումնասիրում է կյանքը «փոքր-ինչ այլ կողմից»:«Ինձ համար, սակայն, ինչպես և նախկինում, մարդկանց մեջ կարևոր են մնում ազնվությունը, ազատությունը, բարությունը և արդարությունը»,

— ասել է նա:

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

(Visited 127 times, 1 visits today)